Միջազգային հանրությունը բավարարվում է միայն հայտարարություններով եւ հազվադեպ՝ բանաձեւերի ընդունմամբ
Ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը բավարարվում է միայն հայտարարություններով եւ հազվադեպ՝ բանաձեւեր ընդունելով։ Այս մասին ԵՄ գրասենյակի առջեւ լրագրողների հետ զրույցում հունիսի 27-ին ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Բայց փաստն այն է, որ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Մեր նպատակն է հնչեցնել մեր բողոքը եւ պահանջներ ներկայացնել»,- ասել է Սաղաթելյանը նստացույցի ընթացքում։
Ընդդիմադիրն ավելացրել է, որ իրենք մեծ կարեւորություն են տալիս Արցախում ռուս խաղաղապահների դերին եւ առաքելությանը։ «Պետք է քննարկել նրանց առաքելությունը երկարացնելու հարցը։ Բայց այս ամենով հանդերձ մենք հստակ պահանջներ ունենք։ Չէ՞ որ ռուս խաղաղապահների խնդիրն է նաեւ Լաչինի միջանցքի անխափան գործունեությունն ապահովելը։ Այս իմաստով մենք որոշակի ակնկալիքներ ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից»,- ընդգծել է խորհրդարանականը՝ չպարզաբանելով, թե ինչ կապ ունեն երկու այլ համանախագահ երկրները Ռուսաստանի կողմից պարտավորությունների կատարման հետ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...