2-ամյա երեխան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործեր նախարարության Ոստիկանության Արարատի բաժին «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային փակ տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա, վերին շնչուղիների աստիացիա, ծոծրակային շրջանի փակ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում, իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը 2-ամյա Արեգ Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Արարատ քաղաքի Կոմիտաս փողոցի շենքրից մեկի բակից:
Պարզվել է նաև, որ ժամը 16:50-ի սահմաններում նշված շենքի 2-րդ հարկի բնակարանի ննջասենյակում խաղալու ժամանակ երեխան բարձրացել է պատուհանագոգին և պատուհանի բաց փեղկին ամրացված ցանցին է հենվել, որը բացվել է և երեխան վայր է ընկել բետոնապատ գետնին:
Աղբյուրի տեղեկություններով՝ երեխային քիչ առաջ «Արարատ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...