Մարդ կա թանկարժեք իրերի հավաքածու ունի, մարդ էլ կա՝ հողամասերի
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հողամասերի հավաքածու ունի: Նրան են պատկանում թվով վեց հողամասեր, ինչի մասին տեղեկանում ենք Զաքարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բացի վերոհիշյալ հողամասերից՝ պաշտոնյայի սեփականությունն են համարվում նաեւ բնակարանը եւ հասարակական նշանակության շինությունը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա Զաքարյանը պաշտոնը ստանձնելու ժամանակ դրանք չի ունեցել, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 669 հազար դրամ եւ ստացվել աշխատավարձից:
Զաքարյանն այս պաշտոնում է արդեն ավելի քան 7 տարի՝ առաջին անգամ նշանակվել է 2010 թ.: Մինչ այդ էլ տարբեր տարիներին զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ՝ եղել է եւ՛ վարչապետի օգնական, եւ՛ Երեւանի քաղաքապետի տեղակալ, եւ՛ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...