Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Տնտեսության ճյուղերի աջակցության չհաշվարկված քայլերը

«Փաստ» օրաթերթը գրում է. Պետության և մասնավորի փոխգործակցության դեպքում տնտեսության զարգացման համար կարող են մեծ հեռանկարներ բացվել։ Պետք է հաշվի առնել, որ կան խնդիրներ, որոնք մասնավոր հատվածն առանց պետության աջակցության չի կարող լուծել։ Մյուս կողմից էլ՝ կառավարության որոշումները պետք է լինեն հաշվարկված ու թիրախային, որպեսզի տնտեսության մեջ բալանս ապահովվի, խթանվի առողջ մրցակցությունը և չստեղծվի հակամրցակցային միջավայր, երբ տնտեսության որոշ հատվածը կամ որոշ խաղացողներ կտրուկ բարգավաճեն, իսկ մյուս հատվածը խորտակվի։ Այս առումով հատկանշական է, որ ՀՀ գործող իշխանությունները գրեթե միշտ փորձում են առանց հաշվարկելու քայլեր կատարել տնտեսության տարբեր ճյուղերում։

Ու եթե առկա իրավիճակով պայմանավորված՝ տնտեսության մի հատվածում սկսում են ինչոր քայլեր ձեռնարկել, ապա, որպես կանոն, դա անում են ուշացած, և միաժամանակ այլ հատվածներ ուղղակի մնում են անտեսված։ Օրինակ՝ դրամի արժևորման արդյունքում անցյալ տարվանից սկսած լուրջ խնդիր կա ՏՏ ոլորտի եկամուտների նվազման հետ կապված, ու արդեն բավական ժամանակ է անցել, որի արդյունքում տարբեր ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը, բայց իշխանությունները միայն հիմա են որոշել եկամտահարկը 20 տոկոսից նվազեցնել 5 տոկոս։ Այն էլ՝ խոսքը միայն այն ընկերությունների մասին է, որոնց համախառն եկամտի 80 տոկոսը կամ ավելին գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Սա ավելի շատ նշանակում է լուրջ աջակցություն մի կողմից՝ ռելոկանտներին, մյուս կողմից՝ դաշտում մնացած խոշոր ընկերություններին, քանի որ փոքր ու միջին ընկերություններից շատերը, ժամանակին համապատասխան աջակցություն չստանալով, արդեն փակվել են։

Իսկ ոլորտի պատասխանատուներն ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի դաշտում մնացած փոքր ընկերությունները աճելու հնարավորություն ստանան։ Նրանք նույնիսկ չեն էլ նկատում այս հարցի կարևորությունը, դրա համար էլ փոքր ընկերությունները հիմնականում չեն դիմանում մրցակցությանը ու շատ դեպքերում ուղղակի դադարեցնում են իրենց գործունեությունը։ Մյուս կողմից էլ՝ մասնագետները նշում են, որ այս աջակցությունը անհրաժեշտ չափով կշռադատված չէ, քանի որ դրա արդյունքում 300-400 մլրդ դրամի գումար չի մուտքագրվելու պետական բյուջե, և չկան հաշվարկներ, թե որքանով են փոխհատուցվելու բյուջե չմուտքագրված գումարները։ Բացի դրանից, Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուսաստանցի մասնագետներ Հայաստանում տարբեր ընկերություններ են գրանցել ու հնարավորություն կստանան լիովին օգտվել այս աջակցությունից, իսկ հետո, երբ պետք լինի, կթողնեն ու կհեռանան։

Պարզ է, որ նրանց գործունեությունը հիմնականում ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի ռուս մասնագետները վերադառնան՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ռուսաստանում ՏՏ ոլորտում գործունեություն ծավալելու շատ մեծ պահանջարկ է ստեղծվել։ Մասնագետները նաև ուշադրություն են հրավիրում նրա վրա, որ առանց այն էլ ՏՏ ոլորտը աճող ոլորտ է, որը չափից ավելի ուշադրություն է ձեռք բերում այն պայմաններում, երբ տնտեսության այլ ճյուղերում ուղղակի կատաստրոֆիկ իրավիճակ է ստեղծվել։ Օրինակ՝ վերջերս լուրջ խնդիրներ են ստեղծվել հայկական գյուղմթերքի արտահանման հետ կապված։ Մի կողմից՝ Ռուսաստանում գնողունակության անկմամբ պայմանավորված սպառումն է նվազել, մյուս կողմից էլ՝ ռուբլու փոխարժեքն է իջել։ Դրա արդյունքում հայկական գյուղմթերքը էժանացել է, արտահանման ծավալներն էլ էականորեն նվազել են։

Չհաշված՝ նոր դերակատարներ են ի հայտ եկել ռուսական շուկայում, որոնք ձգտում են ամրապնդվել գյուղմթերքի իրացման ոլորտում։ Այս ամենը ենթադրում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքը պետք է նաև դիմանա մրցակցությանը։ Բացի դրանից, Հայաստանի գյուղմթերքի արտահանման շուկան գործում է միակողմանի ու դիվերսիֆիկացված չէ։ Եվ եթե հանկարծ ռուսական շուկայում որոշակի տեղաշարժեր տեղի ունենան, ու հայկական գյուղատնտեսական մթերքները չսպառվեն, ապա Հայաստանը ահռելի վնասներ կարող է կրել։ Դրա համար, ինչպես ասում են, պետք չէ «բոլոր ձվերը մեկ զամբյուղում դնել»։ Եթե առկա կարգավորումների պարագայում դժվար է, օրինակ՝ եվրոպական շուկա մուտք գործելը, ապա կարելի է որպես սպառման ուղղություններ դիտարկել այլ շուկաները։

Օրինակ՝ արաբական ու չինական շուկաները շատ խոշոր պահանջարկ ու մեծ գնողունակություն ունեն, ուղղակի քայլեր են անհրաժեշտ այդ շուկաներում հաստատվելու համար։ Նմանատիպ քայլերից կարող են լինել կառավարության աջակցությամբ համապատասխան համաձայնությունները, արտոնյալ պայմաններով առևտրաշրջանառությունը, մրցունակ գները, որակը և արդյունավետ լոգիստիկ շղթաները։ Սակայն այս ուղղությամբ ոչ ոք չի մտածում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում