Վնասներ՝ քամու հետևանքով
Հունիսի 18-ին, ժամը 10։40-ից 17։20-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Շենգավիթ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, Գյումրի քաղաքում, Սանահին թաղամասում և Կապուտան գյուղում վնասվել են շինությունների տանիքներ, ավտոմեքենաներ և կոտրվել են ծառեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...