Թուրք տղամարդն իր տան տակ ստորգետնյա քաղաք է գտել
Տղամարդը Թուրքիայում փորձել է բռնել հավի ճտին իր տան տարածքում եւ պատահմամբ նկուղում թունել է հայտնաբերել, որը տարել է դեպի լքված ստորգետնյա քաղաք, որտեղ մի ժամանակ ապրել է 20 հազար մարդ, տեղեկացրել է BBC-ին։
1960-ականներին թուրքը քանդել էր նկուղի պատը եւ հայտնաբերել թունել, որը տանում էր դեպի հին Էլենգուբու քաղաք, որն այսօր հայտնի է որպես Դերինքույու։ Դերինքույուն գտնվում է ավելի քան 85 մետր խորության վրա, Կապադովկիայում, եւ ամենամեծ պեղված ստորգետնյա քաղաքն է աշխարհում։
Ստորգետնյա քաղաքի ներսում հետազոտողները հայտնաբերել են թունելի 18 մակարդակներ, որոնցում գտնվել են բնակարաններ, չոր մթերքների պահեստներ, անասնագոմեր, դպրոցներ, անգամ ժամատուն։ Քաղաքը նաեւ ունեցել է օդափոխման համաակարգ, որը նրա բնակիչներին ապահովել է թարմ օդի եւ ջրի մշտական հոսքով։
«Կյանքը հողի տակ, հավանաբար, շատ դժվար է եղել։ Բնակիչներն իրենց բնական կարիքները հոգացել են հերմետիկ կավե կժերում, ապրել ճրագների լույսի ներքո եւ մեռած մարմիններից ազատվել են [հատուկ հատկացված] վայրերում»,- պարբերականին ասել է թուրք ուղեկցորդը։
Քաղաքի կառուցման ստույգ ժամանակը հանելուկ է մնում, բայց հնագույն գրերը՝ թվագրված մ.թ.ա. 370 թվականով, վկայում են Դերինքույուի գոյության մասին։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում