Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը շարունակու՞մ է զբաղվել ձեռնարկատիրությամբ
«Փաստինֆոն» գրում է․
2023 թվականի մայիսի 16-ին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր հայտարարագիրը, որտեղ գույքը հավատարմագրային կառավարման հանձնված լինելու բաժնում նշել է, որ «Էյ Էմ» իրավաբանական ընկերության իր բաժնեմասը 2022 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրով երեք տարի ժամկետով հավատարմագրային կառավարման է հանձնել Նարինե Սարգսյանին:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները:
Իսկ ո՞վ է Նարինե Սարգսյանը. նա ոչ առևտրային կազմակերպություն է, ոչ էլ՝ ԱՁ, քանի որ նախ՝ այդ դեպքում հայտարարագրում պետք է նշվեր նրա ԱՁ լինելու մասին, երկրորդ՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կայքում չի հայտնաբերվում «Նարինե Սարգսյան» անհատ ձեռնարկատեր: Մնում է ենթադրել, որ խոսքը նույն «Էյ Էմ» իրավաբանական ընկերության փաստաբան Նարինե Սարգսյանի մասին է, ով մի քանի տարի է, ինչ աշխատում է այնտեղ:
Փաստորեն, եթե մեր ենթադրությունը ճիշտ է, ապա Գրիգոր Մինասյանը ոչ միայն խախտել է գույքը միայն առևտրային կազմակերպությանը կամ ԱՁ-ին հավատարմագրային կառավարման հանձնելու օրենսդրական պահանջը՝ դրա հավատարմագրային կառավարումը հանձնելով ԱՁ չհանդիսացող անձի, այլև ինքն իրականում չի մեկուսացել իր գույքի կառավարումից, քանի որ գույքը հավատարմագրային կառավարման է հանձնել մի անձի, որի ամենօրյա գործունեությանը կարող է միջամտել ցանկացած ժամանակ, եթե ոչ անձամբ, ապա իր ընկեր Կարեն Անդրեասյանի կին, այդ ընկերության տնօրեն Եվա Առաքելյանի միջոցով:
Թվարկված խախտումները վկայում են այն մասին, որ Գրիգոր Մինասյանը նախորդ պաշտոնը ստանձնելուց հետո ամենայն հավանակությամբ շարունակվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, որպիսի հանգամանքը պարզելու վերաբերյալ մի քանի օր առաջ, մեր տեղեկություններով, վարույթ հարուցելու դիմում է ներկայացվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:
Հետաքրքիր է հետևել, թե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինչ ընթացք կտա դիմումին՝ կպարզի՞ ճշմարտությունը, թե՞ փորձ կանի փրկել Գրիգոր Մինասյանին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...