Ռուսները «Արսեն Երեւանսկուն» են ուզում՝ Միհրան Պողոսյանի դիմաց
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ գրել էինք, որ ՀՀ իրավապահ մարմինների եւ ռուս գործընկերների միջեւ բանակցություններ են ընթանում՝ Հայաստան բերվող կոկաինի պատմությանն առնչություն ունեցող ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու շուրջ։
Եվ այդ մասին ԱԱԾ տնօրենը հայտարարել էր ԱԺ-ում` փակ քննարկման ժամանակ, վստահեցնելով, որ Պողոսյանին ռուսական կողմը հանձնելու է: Իհարկե, 2018-ից հետո բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Հայաստանը պահանջել է՝ այս կամ այն անձին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, եւ մերժվել է, սակայն մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ ՌԴ-ն այս անգամ համաձայնել է արտահանձնել, քանի որ որոշել են Պողոսյանին փոխանակել Հայաստանում վերջերս բռնված մի օրենքով գողի հետ, որին Ռուսաստանը շատ է ուզում ստանալ։
Մենք պարզել ենք, որ խոսքն Արսեն Մկրտչյանի՝ «Արսեն Երեւանսկու» մասին է, որին ձերբակալել են այս տարվա մայիսի 30-ին: Նրա փաստաբանն այդ օրերին հայտարարել էր, որ «Արսեն Երեւանսկու» նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...