Ինչո՞ւ է Արծվիկ Մինասյանը դուրս մնացել ՀՅԴ ԳՄ կազմից
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հունիսի 9-11-ը կայացած ՀՅԴ Հայաստանի 26-րդ գերագույն ժողովի ժամանակ կուսակցությունը թեժ քննարկումների արդյունքում Գերագույն մարմնի նոր կազմ է ընտրել:
Կազմում ընդգրկվել են՝
Թադեւոս Ավետիսյանը,
Լիլիթ Գալստյանը,
Արգիշտի Գեւորգյանը,
Վարդան Հակոբյանը,
Հակոբ Մաթիլյանը
Գեղամ Մանուկյանը,
Պետրոս Մեղրյանը,
Իշխան Սաղաթելյանը,
Իգոր Սարգսյանը,
Աշոտ Սիմոնյանը,
Խաչատուր Ստեփանյանը,
Գերասիմ Վարդանյանը,
Տարոն Տոնոյանը։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սաղաթելյանի թեկնածության շուրջ ՀՅԴ-ականները տարաձայնություններ են ունեցել, դժվարությամբ են կարողացել համաձայնության գալ ու վերընտրել նրան: Մյուս հետաքրքիր փաստն այն է, որ ՀՅԴ ԳՄ նախորդ կազմում, որը ընտրվել էր 2021թ.-ին, կար Արծվիկ Մինասյանը, հիմա, սակայն, նա չկա Գերագույն մարմնի նոր կազմում: Ինչո՞ւ, ո՞րն է խնդիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արծվիկ Մինասյանը պարզաբանեց. «Ես չեմ ցանկացել ընդգրկվել ՀՅԴ ԳՄ նոր կազմում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...