Դաշնակցության ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ շարքերը քննադատեն իրենց ղեկավարությանը․ Իշխան Սաղաթելյան
Դաշնակցության բոլոր ժողովներն են անցնում թեժ, որովհետեւ մենք չենք կարող հանգիստ լինել երկրում ստեղծված իրավիճակով։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Շատ է խոսվում, որ Դաշնակցության ժողովը թեժ է անցել, այո, Դաշնակցության բոլորը ժողովներն անցնում են թեժ՝ հատկապես այս մեկը, քանի որ որևէ դաշնակցականը չի կարող հանգիստ լինել մեր երկրում ստեղծված իրավիճակով։ Ունեցել ենք շատ բուռն քննարկումներ, Դաշնակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս, որ Դաշնակցության շարքերը բաց, անկաշկանդ, երբեմն անխնա քննադատեն իրենց ղեկավարությանը, բայց մենք ցանկացած ժողովից հետո դուրս ենք գալիս միասնական և լծվում ենք մեր որոշումներն իրագործելու գործին։ Մենք այս իրավիճակում որեւէ ներքին հարց չունենք, մեր գլխավոր խնդիրն Արցախն ու Հայաստանն է», - ասաց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը հերքեց տեղեկությունը, որ իր եւ Հրանտ Մարգարյանի հարաբերությունները լարված են։
«Հրանտ Մարգարյանն իմ ավագ ընկերն է, ՀՅԴ Բյուրոյի 20 տարվա ներկայացուցիչը, որը մեծ ավանդ ունի և Դաշնակցության, և ՀՀ-ի ու Արցախի պետականության կայացման մեջ։ Մեր միջև որևէ տարաձայնություն չի կարող լինել։ Նման բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ես ծանոթ եմ այդ խոսակցություններին․ չկա նման բան և չի կարող լինել»,- ասաց նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...