Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ամուլսարի նախագծի օճառե պղպջակները

Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին եւ «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են շինարարական աշխատանքների վերսկսման ժամկետներին, հանքավայրի շահագործման ակնկալվող մեկնարկին, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքին եւ ընկերության հետ պետության համագործակցությանը։

Հաշվի առնելով, որ Ամուլսարի զարգացման ծրագիրը փորձագետների եւ հանրության շրջանում ընդգծված բացասական արձագանք է առաջացնում, NEWS.am-ի թղթակիցը դիմել է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանին։

Որքանո՞վ է հիմնավոր այս հանքավայրը զարգացնելու գաղափարը

Գաղափարն ինքնին հիմնավորված չէ տնտեսական եւ բնապահպանական տեսանկյունից այն առումով, որ այն ունի բնապահպանական մեծ ռիսկեր, հաշվարկված չեն տնտեսական օգուտներն ու հնարավոր վնասները։ Ջերմուկը հանրահայտ հանգստավայր է ոչ միայն Հայաստանում եւ հետխորհրդային տարածքում, այլեւ ողջ աշխարհում։ Առողջարանային քաղաքին մոտ ոսկու հանքավայրը շահագործելով՝ մենք փաստացի կոչնչացնենք 70-80 տարվա ընթացքում ստեղծված ողջ տնտեսական գոտին։ Ի վերջո, աշխարհահռչակ այս հանգստավայրի զարգացման նպատակով հսկայական ներդրումներ են արվել։ Բացի դրանից, հյուրանոցների եւ առողջարանների սեփականատերերը վճարում են վարկեր, որոնք վերցրել են բիզնեսի զարգացման համար։ Նրանք բոլորը կհայտնվեն, մեղմ ասած, տնտեսական վատ վիճակում, քանի որ մենք, մտածելով տնտեսության զարգացման մասին՝ հօգուտ հանքարդյունաբերության, չպետք է մոռանանք, որ հանքային ջուրը նույնպես հանքարդյունաբերության ուրույն տեսակ է, եւ այս դեպքում խոսքը կայացած ճյուղի ոչնչացման մասին է։ Եվ ոչ միայն։ Եթե Արփա գետը աղտոտվի, իսկ այն կաղտոտվի, սա միաբերան պնդում են բոլոր փորձագետները, ապա խաղողագործությունը, որով այդքան հայտնի է Վայոց ձորը, նույնպես կտուժի։ Եթե աղտոտվի Արփա գետը, որի ջրերով ոռոգվում են խաղողի այգիները, ապա բերք չի լինի, կդադարի արտահանումը։ Սա լուրջ խնդիր է երկրի տնտեսության համար։

Իշխանությունները հայտարարում են տնտեսական հսկայական օգուտների մասին․․․

Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններն այն մասին, թե հանքի շահագործումը կկազմի ՀՆԱ-ի 1 տոկոսը, օճառե պղպջակներ են։ Կա մետաղական բավականին խոշոր յոթ հանք, վերջին 15 տարիների ընթացքում մետաղական հանքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2,8%, գյուղատնտեսությունը՝ 40%, իսկ զբոսաշրջությունը՝ 15%։ Այսինքն՝ նախարարի տրամաբանությամբ, դրանք պետք է ապահովեին ՀՆԱ-ի 7%-ը, սակայն դա այդպես չէ։ Ամուլսարի հանքում ոսկու հայտարարագրված պաշարների մեկ տոննայից 0,7 գ ոսկի է դուրս գալիս։ Նորմալ երկրներում ոսկու նման պաշարների դեպքում հանքի շահագործումն առհասարակ չեն սկսում։ Դա անարդյունավետ է:

Իսկ դա անվտա՞նգ է՝ հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո

Այստեղ օգտագործելու են ցիանիդային տեխնոլոգիա, եւ դա նույնպես լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ Հատկապես մեր իրավիճակում, երբ թշնամին շատ մոտ է Ամուլսարին, եւ մենք տեսանք, որ 2022-ի սեպտեմբերին ռմբակոծում էին հենց հանքի հարակից տարածքը՝ Կեչուտի ջրամբարը, ճանապարհը, ճոպանուղին ․․․ Վնասել ցիանիդային պոչամբարը, որը պետք է 100 միլիոն տոննա ցիանիդային լուծույթ պարունակի ... պատկերացնո՞ւմ եք դրա հետեւանքները։ Հայաստանը քաղցրահամ ջրի 80 տոկոսն ստանում է այդ ջրհավաք ավազանից։ Աղտոտվելու է Սյունիքի մարզը՝ Սպանդարյանի ջրամբարը, Որոտան եւ Դարբ գետերը։ Արփա գետը․ դա նշանակում է, որ կաղտոտվեն Վայոց Ձորի մարզն ու Արարատյան դաշտավայրը, Սեւանա լիճն ու ամբողջ Գեղարքունիքի մարզը, Կոտայքը, Երեւանը: Հայաստանի 80 տոկոսը կհայտնվի ռիսկի տակ։ Անհասկանալի է, թե ինչ են մտածում մեր ղեկավարները 17 տարի շարունակ։ Մենք 17 տարի պայքարում ենք, որ հանք չլինի, եւ մարդիկ նորմալ պայմաններում ապրեն։ Ջերմուկը գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Թթվածնաքաղցը փոխհատուցվում է մաքուր օդով: Եթե օդը աղտոտվի, մարդիկ պարզապես չեն գոյատեւի: Պատկերացրեք ջերմուկցիների վիճակը. մի կողմից թշնամին, որը շատ է մոտեցել, մյուս կողմից նույնպես ... Մի կողմից կենաց-մահու հարց է, մյուս կողմից էլ կենաց-մահու հարց է առաջանում աղտոտված օդի ու ջրի տեսքով: Դրան գումարվում է բիզնեսի կորստի հեռանկարը եւ, որպես հետեւանք, զանգվածային արտագաղթը։

Ընդհանրապես, ո՞ւմ է դա պետք

Ես կարծում եմ, որ սա քաղաքական խաղ է, եւ մեր հակառակորդներն ամեն ինչ անում են մեր երկրին վնասելու համար։ Իսկ իշխանությունները չեն խորանում եւ չեն գիտակցում, որ արդյունքները լինելու են շատ ողբալի եւ անդառնալի։ Միայն մենք չենք դա ասում։ Այդ մասին խոսել են նաեւ չորս հայտնի ընկերություններ, որոնք մեր նախաձեռնությամբ իրականացրել են նախագծի փորձաքննություն եւ տվել բացասական եզրակացություն։ Իշխանությունները չհավատացին եւ նոր փորձաքննություն անցկացրին՝ այն հանձնարարելով «Էլարդ»-ին, եւ այն նույնպես բացասական եզրահանգման եկավ։ Փորձագետները կարծում են, որ վատագույն սցենարի դեպքում հետեւանքները հարյուրավոր տարիներ կտեւեն, իսկ վնասը, ի վերջո, անդառնալի կլինի:

Ի՞նչ միջոցներով

Փետրվարին մտադրությունների մասին հուշագիր ստորագրվեց էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական բանկի եւ «Լիդիան»-ի միջեւ, որը նախատեսում էր 250 մլն ներդրում՝ 100 մլն Եվրասիական բանկից, 50 մլն հայաստանյան մի բանկից եւ, իբր, բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցվում է կառավարությանը։ Հասարակական կազմակերպությունները հարցում արեցին եւ պարզեցին, որ որևէ մեկը որևէ մեկին որևէ «տոկոս» չի փոխանցել։ Հարցում արեցին Եվրասիական բանկին։ Պարզվեց, որ հարցը լուծված չէ, եւ դեռ գումար չկա, քննարկվում է, թե ինչ ռիսկեր են կապված այդ վարկի հետ։ Կառավարությունից հետաքրքրվեցին, թե մնացած գումարը որ բանկն է տրամադրելու, ասացին, որ դեռ պարզ չէ։ Այսինքն՝ սա եւս մեկ օճառե պղպջակ է, եւ դրա շուրջը մեր կառավարությունն ինչ-որ հուշագրեր է ստորագրում, էկոնոմիկայի նախարարն ինչ-որ երաշխիքներ է տալիս։

Իսկ ինչպե՞ս կարելի է ինչ-որ երաշխիքներ տալ

Ընդհանրապես ինչպե՞ս կարելի է երաշխիքներ տալ, օրինակ, երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ։ Իսկ մենք Թուրքիայի, Սիրիայի, Իրանի օրինակներով տեսնում ենք, որ վերջին ամիսներին տարածաշրջանում տեկտոնական գործընթացների ակտիվացում է տեղի ունենամ։ Սա տեկտոնական մեկ գոտի է, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ամուլսարի տարածքում ուժեղ երկրաշարժ եւ ավերածություններ չեն կարող լինել։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ թշնամին չի ռմբակոծելու եւ չի քանդելու ենթակառուցվածքները։

Ի՞նչ հետեւանքներ ունեն նման «երաշխիքները»

Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ է այս իրավիճակում կառավարությունն իր վրա վերցնում այդ ռիսկերը: Եթե մինչ այժմ «Լիդիան»-ը արբիտրաժային դատարանում հաղթելու ոչ մի հնարավորություն չի ունեցել, ապա օճառե պղպջակների շուրջ նման խոստումներից ու երաշխիքներից հետո մեր կառավարությունն իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը եւ դրանով հնարավոր է դարձնում նույնիսկ արբիտրաժային դատարան դիմելն ու ինչ-որ հատուցում ստանալը։ Գործնականում այդ ողջ բեռը կդրվի հարկատուների ուսերին։

Ինչո՞ւ տալ նման անհիմն երաշխիքներ եւ ընդունել անլուրջ որոշումներ, երբ կարելի է զարգացնել տնտեսության ավելի քիչ ռիսկային ճյուղեր, օրինակ՝ ՏՏ-ն, տուրիզմը։ Տնտեսությունն ուղղելով հանքարդյունաբերության զարգացման հուն՝ մենք փաստացի ոչնչացնում ենք այն ամենը, ինչ ստեղծվել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, տնտեսության այլ ճյուղերի շուրջը։ Այսինքն՝ դա տեղի է ունենում ի վնաս երկրի տնտեսական զարգացման։

Եվ կրկին անվտանգության մասին…

Հայտարարություններն այն մասին, թե դա անվտանգության բարձրացման նպատակով է արվում, նույնպես որևէ քննության չեն դիմանում։ Տեսեք, թե ինչ է կատարվում Սոթքի հանքավայրի հետ։ Սոթքում, ի դեպ, ոսկու պարունակությունը մոտ 10 անգամ ավելի է՝ 6,9 գ մեկ տոննայում։ Ադրբեջանի կողմից գնդակոծությունների պատճառով նրանք հայտարարեցին հանքի բաց շահագործումը դադարեցնելու մասին։ Այսինքն՝ ոչ մի երաշխիքի մասին խոսք չկա։ Ընդհակառակը, ամեն ինչ վկայում է գործողությունների չմտածված լինելու մասին՝ ի վնաս գոյություն ունեցող տնտեսական համակարգի, մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության։ Ես հույս ունեմ, որ հանքը չի աշխատի։ Չնայած այն բացելու համար հսկայական ջանքեր են գործադրվում, նույնիսկ հատուկ նրանց համար օրենսդրությունն սկսեցին փոխել: Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում, որը սահմանում է, որ եթե ժողովրդական անկարգությունների արդյունքում միջազգային որևէ կազմակերպություն չի աշխատում, թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ փոփոխություն մտցրին։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց օրենքին չորս տարով հետադարձ ուժ տրվեց։ Ստացվեց, որ դա տարածվում է բացառապես Ամուլսարի վրա, քանի որ միայն Ամուլսարը չի աշխատել։ Փոփոխության ընդունումից հետո նրանք անմիջապես երկարաձգեցին թույլտվությունը մինչեւ 2034-ը։ Վերջերս ընդունեցին բնապահպանական ազդեցության գնահատման մասին օրենքը, եւ կրկին ամեն ինչ հօգուտ բիզնեսի: Բնության պահպանության եւ մարդկանց առողջության օգտին օրենքները խստացնելու փոխարեն ամեն ինչ բիզնեսի օգտին է արվում։

Ի՞նչ է արվում հանքի շահագործումը թույլ չտալու համար

Հասարակական կազմակերպություններն ակտիվորեն պայքարում են։ Զուգահեռ ընթանում է ակտիվիստների հետապնդում։ «Լիդիան»-ը շատ ակտիվ դատի է տալիս ՀԿ-ների ներկայացուցիչներին, նույնիսկ պատգամավորներին, որոնք դեմ են արտահայտվել Ամուլսարի նախագծին: Դատարաններում կան ե՛ւ վարչական գործեր, ե՛ւ շինծու քրեական գործեր, ե՛ւ զրպարտության գործեր, բայց հասարակությունը չի հանձնվում եւ չի նահանջում։ Բնապահպան ակտիվիստների եւ փաստաբանների դեմ ուղղված գործերը միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են, դրանք ներառված են համապատասխան բազաներում: Իմ դեմ ևս զրպարտության մասին քաղաքացիական գործ կա հարուցված, քանի որ ես՝ որպես Ամուլսարի հարցով վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային հանձնաժողովի անդամ, պարզապես հարց եմ տվել: Ստացվում է, որ հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի անդամները հարցեր տալու իրավունք չունեն։ Բայց դա մեզ չի կանգնեցնի։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խախտվել են Ջերմուկի բնակիչների իրավունքները։ 2009-ից տրվել է հանքավայրի շահագործման թույլտվություն, բայց Ջերմուկը չգիտես ինչու չի ճանաչվել ազդակիր համայնք։ Այս կատեգորիայում են ներառել մոտակա գյուղերը։ Ընդ որում, չգիտեին, որ Կեչուտը Ջերմուկի վարչատարածքային միավորի կազմում է գտնվում։ Անհեթեթ իրավիճակ էր ստեղծվել։ Երբ հասկացան, որ Կեչուտը ներառել են, իսկ Ջերմուկը՝ ոչ, Կեչուտը հանեցին ցուցակից։ Շատ երկար ժամանակ Ջերմուկի բնակիչները պայքարում էին, հայցեր էին ներկայացնում, դատարանը նրանց չէր ընդունում՝ պատճառաբանելով, որ իրենք ազդակիր համայնք չեն, այլ դիմել են դատարան՝ ազդակիր համայնք դառնալու համար․ ահա այսպիսի արատավոր շրջան։

Ի՞նչ հեռանկարներ ունի Ջերմուկը, եթե նախագիծն այնուամենայնիվ աշխատի

Ջերմուկը կվերանա որպես հանգստավայր, կվերածվի ընկերությանը սպասարկող բանվորական ավանի։ Կփակվեն բոլոր աշխատատեղերը, բոլոր առողջարանները, հանգստյան տները։ Եվ դա նույնպես օճառե պղպջակ է, ես նկատի ունեմ աշխատատեղերի մասին խոսակցությունները: Ստացվում է՝ իշխանություններն ուզում են որոշ մարդկանց հաշվին աշխատատեղեր բացել մյուսների՞ համար։ Նախ՝ դա անարդար է քաղաքի բնակիչների նկատմամբ, երկրորդ՝ դա պատճառ կդառնա, որպեսզի Ջերմուկի բնակիչները զանգվածաբար լքեն բնակավայրը։ Ադրբեջանցիները հենց դրան են սպասում, որ այնտեղ մարդ չլինի եւ իրենք ներխուժեն, գրավեն Ջերմուկն ու ապրեն այնտեղ։ Եթե թվերով խոսենք, ապա հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված է աշխատողների ընդհանուր թվի 1%-ից պակաս մասը։ Այնպես որ, սա այն ոլորտը չէ, որը շատ աշխատատեղեր է ապահովում։

Ամփոփելով նշեմ, որ հանքի շահագործման օգտին բերվող որևէ փաստարկ հիմնավոր չէ։ Կարելի է եզրակացություններ անել, թե ինչու է դա տեղի ունենում, բայց դա թողնում եմ ընթերցողներին: