Միջադեպից հետո ընդդիմադիր պատգամավորը նիստերին չի մասնակցում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո Սահակյանը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, քանի որ Վլադիմիր Վարդանյանի հետ մինչ օրս լուրջ տարաձայնություններ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթին խորհրդարանի իշխանական շրջանակներն ասացին, որ պատգամավորը չի մասնակցում հանձնաժողովի նիստերին, բայց դրա դիմաց աշխատավարձը ստացել է առանց պահումների: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Մհեր Սահակյանը, սակայն, այս առիթով ասաց. «Եղել է, որ մասնակցել եմ, եղել է՝ չեմ մասնակցել: Ես իմ գործառույթները, պարտականությունները կատարել եմ։ Եղել է, որ գործուղման մեջ եմ եղել, կամ ուրիշ աշխատանքի եմ եղել, բայց նիստերի էլ եմ մասնակցել»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք ամբողջական աշխատավարձ ստացել է այդ ընթացքում։ «Չեմ նայել, ճիշտն ասած, հատուկ հաշվառում չեմ արել»,- ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Մհեր Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվել էր: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...