Թղթի վրա ստեղծված անօգուտ կառույց
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեռ 2019 թվականի հունիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Ի պաշտոնե այդ խորհրդում հենց վարչապետն է խորհրդի նախագահը, կազմում են ընդգրկված նաեւ փոխվարչապետը, արդարադատության նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը եւ այլք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին անգամ այս խորհուրդը նիստ է արել 2023 թվականի փետրվարին Ջերմուկում, որը նախագահել է Նիկոլ Փաշինյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել էին հայտարարագրման համակարգին, կուսակցությունների ֆինանսական վերահսկողությանը, հակակոռուպցիոն կրթությանը վերաբերող հարցեր: Դրանից հետո այլ որեւէ տեղեկություն այս խորհրդի մասին առկա չէ:
Այսինքն՝ ստացվում է՝ դեռ 2019 թվականին ստեղծված խորհուրդը, որի կազմում նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ կան, մի քանի ամիսը մեկ է հավաքվում, քննարկում Հայաստանում կոռուպցիայի իրավիճակը: Քննարկելուց էլ եզրակացնում են, թե ամեն ինչ լավ է, ծրագրերը կատարվել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...