Ինչ են գնում հայերը Wildberries-ից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ տարածում ունեցող Wildberries առցանց առեւտրի կազմակերպությունը տեղեկատվություն է տարածել Հայաստանի բնակիչների առեւտրային նախասիրությունների մասին, որ Հայաստանի բնակիչներն ամենամեծ գնումները կատարում են ամռան նախօրեին՝ մայիսին։ Ամենամեծ պահանջարկը վայելել են կանանց շրջազգեստները։ Պահանջարկն ավելացել է 6 անգամ։ 3 անգամ ավելացել է կոսմետիկ պարագաների պահանջարկը, 7 անգամ՝ սպորտային հագուստի եւ տոնական պարագաների։ Հայաստանցիներն ավելի ու ավելի հաճախ են առցանց ապրանքներ պատվիրում։
Մեծ թվով հայ կանայք սկսել են իրիկնային կորսետներ պատվիրել։ Մեծ պահանջարկ են վայելում բնական կաշվից ամառային սանդալները եւ դասական «լոդըչկաները»։ 5 անգամ աճել է սարաֆանների, 9 անգամ՝ պորտը բաց տոպերի, 4 անգամ՝ շորտերի պահանջարկը։ Հայերը սկսել են անգամ առցանց գրքեր պատվիրել, 3 անգամ աճել է սիրավեպերի պահանջարկը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...