Պապոյանը մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ երկուշաբթի խորհրդարանում փակ հանդիպում տեղի կունենա՝ ՔՊ-ական շահագրգիռ պատգամավորների եւ կառավարության մի շարք անդամների միջեւ։ Հանդիպման կազմակերպիչը Գեւորգ Պապոյանն է՝ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ, որի հեղինակած խնդրահարույց օրենքի նախագծին արդեն անդրադարձել ենք։ Պապոյանն ԱԺ է հրավիրել փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին ու Տիգրան Խաչատրյանին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներին, ԿԲ ներկայացուցիչներին, որպեսզի նրանք էլ կարծիք հայտնեն իր նախագծի վերաբերյալ, որը, ինչպես նշել ենք, օրենքի ուժ ստանալուց հետո շինարարական ոլորտում մենաշնորհ կձեւավորի։ Երկուշաբթի օրվա հանդիպումից հետո պարզ կդառնա չարաբաստիկ նախագծի ճակատագիրը, որի նկատմամբ առարկություններ ունեն նաեւ ՔՊ-ում՝ կընդունվի այն Պապոյանի՞ տարբերակով, թե՞ խմբագրումներով։
Հիշեցնենք. Պապոյանն առաջարկում է, որ հիպոթեքով առաջնային շուկայից բնակարան ձեռք բերող քաղաքացիների՝ բանկից ձեռք բերված վարկի գումարն ամբողջությամբ չտրամադրվի կառուցապատողին, դրա 25 տոկոսը փոխանցվի, մնացած 75-ը՝ այն ժամանակ, երբ բնակարանը կկառուցվի եւ կհանձնվի սեփականատիրոջը։ Մինչդեռ բանկային ոլորտի հետ անցած շաբաթ կայացած քննարկման ժամանակ Պապոյանին բացատրել են, որ այս դրույթն ընդունելու դեպքում բազմաբնակարաններ կկարողանան կառուցել միայն դոլարային միլիարդատերերն ու օլիգարխները, քանի որ գաղտնիք չէ, որ կառուցապատողները բանկից ստացվող գումարներով են ավարտին հասցնում գործը։ Ի դեպ, Պապոյանը, մեզ հասած լուրերով, մտադիր է նաեւ օրենքին հետադարձ ուժ տալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...