Սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է․ Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սկզբից շատերն իրենք իրենց համոզեցին, թե «Աշոծիկն իր ընտանիքի միակ նորմալ մարդն է», հետո պարզվեց, որ ծը՝ «100%-անոց Նիկոլ ա»։
Հետո տիկին Գայանեի ազգականներին համոզել էին, որ իբր եթե հրաժարվեն «քաղաքականացված փաստաբաններից», ապա լավ կլինի։ Հրաժարվեցին: Վերջին օրերին էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե տիկին Գայանեի հետևից չեն ընկնի, կթողնեն... Դե քանի որ «չի քաղաքականացվում գործը»։
Ու ի՞նչ եղավ։ Առավոտյան հայտարարեցին, թե խափանման միջոցը կալանքից փոխել են տնային կալանքի (ինչն իրականում էլի կալանք է), իսկ մի քանի ժամ անց նորից կալանավորեցին 1.5 ամսով։
Պետք է հստակ գիտակցել. սա օկուպացիոն վարչակարգ է, որի նպատակը Հայաստանը՝ որպես պետություն ու որպես հայկական տարածք, ոչնչացնելն է։
* * *
Նիկոլն այսօր կարողանար, Եռաբլուրը կփակեր, որովհետև այնտեղ մարդիկ են ամեն օր հավաքվում, իրար հետ խոսում, շփվում, կապեր հաստատում։
Իսկ իրար հետ ուժեղ կապեր ունեցող մարդիկ ցանկացած բռնապետի համար պրոբլեմ են, քանզի ամուր ներքին կապերով ցանկացած խումբ բռնապետին դիմադրության օջախ կարող է դառնալ։
Ինչևէ...
Այն օրվանից, ինչ տիկին Գայանեին կալանավորել են և նա չի կարողանում իր որդու շիրիմն այցելել, Հարթակ22 խմբի ժողովուրդն ամեն երեկո գրաֆիկով այցելում է Եռաբլուր, ծաղիկ տանում Ժորայի գերեզմանին:
Մեկնաբանությամբ հղումը կդնեմ գրաֆիկի գրառման, եթե ցանկանում եք մասնակցել, միացե՛ք։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...