Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է Թուրքիայի պատմության մեջ «ամենաանարդար ընտրական շրջանի» մասին
Ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Անկարայում, իր կուսակցության կենտրոնատեղիում ունեցած ելույթում հայտարարել է, որ կշարունակի պայքարել Թուրքիայում «իսկական դեմոկրատիայի» համար, տեղեկացրել է CNN-ը։
«Այս ընտրություններում ավտորիտար կառավարությունը փոխելու ժողովրդի կամքն ակնհայտ դարձավ՝ չնայած բոլոր ճնշումներին»,- ասել է Քըլըչդարօղլուն։
«Ինձ իրականում տխրեցնում է այն, որ մեր երկրին դժվար օրեր են սպասվում»,- ասել է ընդդիմության թեկնածուն։
Քըլըչդարօղլուն նաեւ վկայակոչել է այն պնդումները, որ Էրդողանն ակտիվացրել է իր կողմնակիցներին՝ չհիմնավորված պահանջներ ներկայացնելով իր ընդդիմախոսներին, ակնարկելով Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները քրդերի հետ Քըլըչդարօղլուի կապերի մասին։
«Սա ամենաանարդար ընտրական շրջանն էր մեր պատմությունում... Մենք չենք տրվել վախի մթնոլորտին»,- ասել է Քըլըչդարօղլուն։
Հիշեցնենք, որ Էրդողանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների 52 տոկոսը եւ վերընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում