Դիվանագիտական կորպուսում սպասվող հնարավոր փոփոխությունների մասին
Առաջիկայում ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում` հատկապես եվրոպական առանցքային երկրներում պաշտոնավարող դիվանագետների շրջանում, հայտնել է «Հրապարակ»-ը:
Թերթի տեղեկություններով, հետ է կանչվելու Լիտվա, Լատվիա, Էստոնիայում պաշտոնավարող Հովհաննես Իգիթյանը: Թերթին չի հաջողվել պարզել` նրան որեւէ այլ երկիր գործուղելո՞ւ են, թե՞ դժգոհ են աշխատանքից եւ որոշել են վերադարձնել Հայաստան:
Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին եւս տեղափոխում են․ նրան կնշանակեն Լեհաստանում դեսպան, որն այժմ համարվում է ավելի կարեւոր բնագիծ, քան սկանդինավյան երկրները:
Լիտվայում դեսպան կնշանակվի ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում 6 ամիս աշխատած Արա Մարգարյանը: Իսկ Նիդերլանդներում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանն ըստ թերթի կտեղափոխվի Բրյուսել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...