Փաստորեն, ըստ Փաշինյանի, ուզած ժամանակ մեզ կարող են դուրս հանել մեր հայրենիքից․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Երեկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հերթական անգամ վերահաստատեց իր՝ ուղնուծուծով հակապետական լինելը։
Այս անգամ չսահմանափակվեց Արցախը, Տավուշը, Տիգրանաշենը թշնամուն հանձնելու պատրաստակամության մասին խոսելով․ վերջինս հորջորջեց՝ թե 30 տարի ապրում ենք մի տեղում, որի կադաստրի վկայականը չունենք։ Ավելին, կան պետություններ, որոնք ուզած ժամանակ մեզ կարող են դուրս հանել մեր հայրենիքից, եթե ձեռք չբերենք կադաստրի վկայականը։
Ստացվում է, որ կադաստրի վկայականի համար Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները՝ մաս առ մաս զիջելով մեր հայրենիքը։
Իշխանական այս խմբակում իրար հերթ չտալով կրկնում են ադրբեջանական թեզերը։
Արսենյանը, որ սիրում է ժամանակ առ ժամանակ աչքի ընկնել հակահայկական արտահայտություններով, երեկ արցախցիներին համեմատեց Գլենդելի հայերի հետ։
Կարծես՝ ադրբեջանական թեզեր կրկնելու մրցավազք լինի։
Զավեշտալի, անհեթեթ և աբսուրդ այս հայտարարությունները փաստում են մի բանի մասին․ գործ ունենք իշխանության հետ, որի նպատակը ՀՀ-ի և բոլորիս կործանումն է։
Սիրելի հայրենակից, այս ծրագիրը խաթարելու մեկ ճանապարհ կա։ Կարևոր և որոշիչ է լինելու յուրաքանչյուրիս կամքն ու վճռականությունը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...