Ալեն Սիմոնյանն ու Վոլոդինը ոչ պաշտոնական, ուշագրավ զրույց են ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանությունում շարունակում են հակառուսական գիծն անշեղորեն առաջ մղել եւ խոսում են ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այդուհանդերձ, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ջերմ վերաբերմունքի արժանացնել Հայաստանի իրենց գործընկերներին։ Նախորդ շաբաթ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստերին։
Տեղեկացանք, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Սիմոնյանը գործուղման մեկնել է վերջինիս բորտով, այլ ոչ թե հայաստանյան պատվիրակության հետ։ Վոլոդինը հրավիրել է Սիմոնյանին Մոսկվա, որ միասին թռչեն Մինսկ, նույն ճանապարհով էլ ԱԺ նախագահը վերադարձել է Երեւան, իսկ հայաստանյան պատվիրակները նրանից մեկ օր հետո են վերադարձել։
Մեր տեղեկություններով, ինքնաթիռում գործընկերները ոչ պաշտոնական զրույց են ունեցել հայ-ռուսական փոխհարաբերությունների մասին։ Եվ Վոլոդինը փորձել է ինչ-որ բաներ բացատրել իրենց՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականության հետ կապված։ ՔՊ-ում կարծում են, որ ռուսները գիտակցում են իրենց անգործության հետեւանքները, սակայն չեն կարողանում փոխել իրավիճակը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...