Վրաստանը հերքել է դեպի ՌԴ ծովային փոխադրումների մասին տեղեկությունը. մեկ տարանցիկ ուղերթ նախատեսված է ՀՀ-ի համար
Վրացական Բաթումից Նովոռոսիյսկ կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը։
«Հայկական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ապրիլից Բաթումիից Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաք կանոնավոր ծովային փոխադրումներ են սկսվելու, չի համապատասխանում իրականությանը»,- ասվում է սոցցանցում գործակալության պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հայտնել է, որ ապրիլին Պալաուի դրոշով նավը՝ Haci Musa Ucak-ը, իսկապես երկու կոմերցիոն ուղերթ է իրականացրել Բաթումի եւ Նովոռոսիյսկի միջեւ: Միաժամանակ գործակալությունը նշում է, որ դրանք ոչ թե կանոնավոր, այլ կոմերցիոն ուղերթներ են, որոնք իրականացվում են պարբերաբար։
«Ընկերությունը, որին պատկանում է այս նավը, ներառված չէ պատժամիջոցների ցանկում եւ շարունակում է կոմերցիոն ուղերթներ իրականացնել։ Ինչ վերաբերում է բեռին, ապա այն ամբողջությամբ տարանցիկ է եւ նախատեսված է Հայաստանի համար»,- նշում է գործակալությունը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում