Առանց իշխանական հովանավորչության կոկաինի այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա. Ագնեսա Խամոյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում❗️ուշադրություն❗️ որը Էկվադորից պետք է հասներ Հայաստան։
❗️3 տոննա կոկաին❗️ Հայաստան❗️
Թմրանյութը եղել է բանանի տարաներում, առգրավվել է։ Իտալական մամուլը այն գնահատում է 800 միլիոն եվրո❗️
Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է՝ ամբողջությամբ Հայաստանում չէր իրացվելու, բայց այս փաստը ես մեկ անգամ հուշում է, որ տեղին են բոլոր այն մտահոգությունները, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։
Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է❗️եւ, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ Հայաստանում երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...