Գործադիրում չեն կողմնորոշվում, թե որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի օդային սահմանը փակելու հարցով
Գործադիրում չեն կողմնորոշվում, թե Թուրքիայի կողմից Հայաստանի համար օդային սահմանը փակելու հարցով որ պետական գերատեսչությունը պիտի զբաղվի։ Նեմեսիսի հուշարձանի տեղադրումից հետո Թուրքիան փակեց իր օդը հայկական ավիաընկերությունների համար, թեեւ նման իրավունք չունի, քանի որ ՄԱԿ անդամ պետությունները «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայով պարտավորություններ ունեն։
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին հարցրել էինք՝ պատրաստվո՞ւմ են դիմել ԻԿԱՕ-ին այս հարցով, պատասխանել էին, որ դա իրենց գործառույթը չէ՝ ԱԳՆ-ինն է։ ԱԳՆ էինք դիմել՝ պարզելու, թե ինչ են անում Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու եւ անխոչընդոտ չվերթներ ապահովելու համար։ 5 օր անց ԱԳՆ-ն խնդիրը «գցել է» տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության վրա՝ ասելով, որ դա ՏԿԵ նախարարության գործառույթն է։ ԱԳՆ-ից նաեւ նշել են, թե ՀՀ կառավարության կողմից տվյալ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում, բայց թե ինչ աշխատանքներ` չեն մանրամասնել։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...