Ո՞վ Հակոբ Արշակյանին մղեց «սուրբ տեղը դատարկ չթողնել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անցած օրերին փորձեց աչքի ընկնել ընդդիմության հետ առճակատման որոշ դրվագներով, տպավորություն էր, որ Արշակյանը որոշել է «սուրբ տեղը» դատարկ չթողնել եւ լրացնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բացը, որը հայտնի է ընդդիմության «պորտը տեղը դնելու», պատեհ-անպատեհ հակադարձելու, Նիկոլ Փաշինյանի պես մթնոլորտն ապակայունացնելու, սադրելու, ռեպլիկներ անելու իր սովորությամբ։
Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Արշակյանն ինքնակամ չի մղվել այդ գործին, այդ մասին է վկայում, դիցուք, այն էպիզոդը, երբ Աղվան Վարդանյանն ամբիոնից սուր քննադատական հայտարարություն արեց, բայց նիստը նախագահող Արշակյանը ոչ մի բառ չասաց, ոչ մի ռեպլիկ չարեց, փոխարենը որոշ ժամանակ անց, երբ եւս երկու պատգամավոր հանդես եկան ելույթներով, Արշակյանն արտահերթ ելույթի իրավունք վերցրեց եւ փորձեց համարժեք պատասխան տալ ընդդիմադիրին, ընդ որում՝ բավականին համակարգված արձագանքելով Վարդանյանին եւ նրա մեղադրանքներին հակադրելով Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի թեման։
Իսկ մինչ ելույթը նա, նախագահությունում նստած, աչքը չէր կտրում հեռախոսից եւ անգամ թղթի վրա որոշ նշումներ էր անում, ինչից պարզ երեւաց, որ նրան ինչ-որ տեղից ուղարկեցին ելույթի թեզերը, գուցե ամբողջ տեքստը, եւ դրանից հետո նա մոտեցավ ամբիոնին։ Իսկ թե ով եւ որտեղից ուղարկեց, ոչ մեկի համար գաղտնիք չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...