«Հայաստան» խմբակցությունը դեռ որոշում չունի. կմասնակցե՞ն ավագանու ընտրություններին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մինչ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, քարոզարշավը դեռ չսկսված, առավոտից երեկո շրջում է Երեւանի փողոցներում, լինում է վարչական շրջաններում, հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ խորհրդարանական ընդդիմությունը դեռ մտորում է՝ մասնակցե՞լ ավագանու ընտրություններին, թե՞ ոչ:
«Ժողովուրդ օրաթերթ»-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն այս օրերին քննարկում է ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը: Ընդդիմադիր ֆրակցիային, սակայն, դեռ չի հաջողվում վերջնական որոշման գալ այս հարցում:
Բանն այն է, որ ֆրակցիայում մեծամասնությունը հակված է ընտրություններին չմասնակցելու տարբերակին, քանի որ կարծում են՝ կրկնվելու է 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրությունների սցենարը. ինչպես այս դեպքում, ավագանու ընտրությունների դեպքում էլ, ում էլ առաջադրեն, ինչ էլ անեն՝ միեւնույնն է՝ իշխող մեծամասնությունն է հաղթելու՝ հաշվի առնելով վարչական ողջ լծակները կիրառելու նրանց հմտությունը, ինչը բազմիցս դրսեւորվել է թե’ համայնքային, թե’ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ:
Այս առիթով «Ժողովուրդ օրաթերթ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ Ագնեսա Խամոյանից, վերջինս էլ նշեց, որ ավագանու ընտրություններին մասնակցելու կամ թեկնածուի մասով դեռ որոշում չունեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...