Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեպետ անցած շաբաթ կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ ազդարարել էր Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, հորդորելով` փոխանցել կուսակից ընկերներին, որ բոլորը պարտավոր են աշխատել ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հաղթանակի համար, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը «տակից» աշխատում է Ավինյանի դեմ, ավելին՝ անգամ սեփական թեկնածուն է ունենալու։
Հիշեցնենք, որ Ավինյանի եւ Սուքիասյանի հարաբերությունները լարվել են 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, երբ Ավինյանը, նկատի ունենալով Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին, հայտարարեց, թե դեմ է ՔՊ-ի ընտրացուցակում օլիգարխների ներառմանը, եւ հրաժարվեց ցուցակում տեղ զբաղեցնել։
Ի դեպ, Սուքիասյանն անգամ խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ռեսուրսը չի կարող տնօրինել՝ այստեղ Ավինյանի համար են աշխատելու, անկախ նրանից՝ Սուքիասյանն ում կպաշտպանի: Իսկ ԲՀԿ-ն կարծես հրաժարվել է սեփական թեկնածու ունենալուց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...