Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Մամուլ

Նրան ներում չկա, որովհետև գիտակցում է, թե ինչ է անում

Վերջին շաբաթվա ընթացքում մի ցնցող նյութ հայտնվեց սոցցանցում, այնուհետ մամուլում, որին շատերս անդրադարձանք, բացի, իհարկե, գլխավոր հասցեատերից։ Նա էլ կանրադառնա, կարծում եմ՝ երբ կրուտիտը գտնի։ Մենք նոյեմբերի 9-ից հետո անընդհատ հիշում ենք, որ պատերազմներում պարտվածները կա՛մ հեռանում են, կա՛մ ինքնասպան են լինում, և բերում ենք Վրաստանի նախագահի օրինակն ու ասում Նիկոլին՝ գնա, որ չընկնես Սահակաշվիլու օրը։ Բայց պարզվում է՝ Սահակաշվիլուն էլ գնալու վերաբերյալ ամենափայլուն խորհուրդը տվել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։ 2008 թվականի ռուս-վրացական 5-օրյա պատերազմից հետո, երբ Վրաստանը կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան, Սահակաշվիլին, որ այդ արկածախնդրության գլխավոր մեղավորն էր ու պատասխանատուն, հրաժարական չտվեց, ինքնասպան չեղավ, ընդամենը ուղիղ եթերում ծամում էր իր փողկապը։ Կհիշեք։ Փաշինյանը, չհանդուրժեց Սահակաշվիլու այդ քայլը, և 2009 թվականի մարտին, մարտի 1-ը կազմակերպելուց հետո փախուստի դիմաց Փաշինյանը հոդված գրեց առ Սահակաշվիլի՝ խորհուրդ տալով, թե ինչ անի, որպեսզի վրաց ժողովուրդը դուրս գա պարտվածի ստորացուցիչ պիտակից։ Փայլուն խորհուրդներ էին, որոնց տակ կստորագրեր ուղեղ ունեցող ցանկացածը։ Տարիներ անց Նիկոլ Փաշինյանն ինքը հայտնվեց նույն կարգավիճակում, բայց 2009թ․ գրած հոդվածն իրականացնելու փոխարեն այն ջնջեց իր կայքից։ Այդ՝ իր անունով բացված կայքն ընդանհրապես ջնջեց։

Հրաժարական չտված Սաակաշվիլուն Նիկոլն ասում էր․ «Իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը։ Իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն»։ Սթափ վերլուծում է այն, ինչ, իր կարծիքով, չէր հասկացել Սաակաշվիլին և ինչ պարտավոր էր անել, եթե, իհարկե, պետականասեր է։ Վստահ եմ՝ բոլորդ կգտնեք նույնանման տողեր 44-օրյա պատերազմից հետո շատերիս հոդվածներում, վերլուծական մտքերում։ Ինքներս ենք շատ անգամ մտածել, թե ո՞րն է ելքը, ի՞նչ կարող ենք անել, որ մղձավանջի ցավը փոքր-ինչ թեթևանա, առաջ նայելու հնարավորություն բացվի և եկել ենք հենց Փաշինյանի մտքին, որը, իհարկե, վերաբերում էր Վրաստանին, որ պետք է իշխանությունը իր վրա վերցի, և հանի ստորացվածի ու պարտվածի բեռը ազգի վրայից, ինքը կրի իր վրա՝ հաշվի առնելով, որ հենց ինքն է համար մեկ պատասխանատուն, որն ամբողջ ընթացքում ստեց, վերջում ստորագեց կապիտուլյացիան։

Իր հոդվածում Նիկոլը գրում է․ «Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձեւավորելու հնարավորություն կստանա։ Վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից»։ 14 տարի առաջ այս օրերին ընդհատակում գտնվող Նիկոլ Փաշինյանը բավականին մոտ կանխատեսում է այն, ինչը իրոք տեղի ունեցավ Վրաստանում։

Վրացիները այդպես էլ չկարողացան շունչ քաշել, այդ պարտվածի պիտակից դուրս գալ, իշխանությունը, ակնհայտ բոլոր մեղքերը գցում էր ռուսների վրա, թե օկուպանտ են, զավթել են, թշնամի են՝ որևէ կերպ իր մեղքը չընդունելով։ Քաղաքացիները սկսեցին ատելով ատել դարավոր բարեկամ ռուս ժողովրդին, վրացիներն անգամ միմյանց էին ատում, մի բանի համար, որի մեղավորն արկածախնդիր իշխանությունն էր: Բայց քանի իշխանությունն աթոռը չէր թողնում։ Պատերազմում պարտվածը չի կարող շարունակել ղեկավարումը, նրա տեսքը պարտվածի է, ամեն առիթով նրան տեսնելիս՝ մեր ցավն ենք հիշում։ Հայաստանում, թե երկրից դուրս պարտվածի խարանը հայ ժողովրդի դեմքին է, երկիրն ապրելու շանս չի ստանում Փաշինյանի մնալով։ Նիկոլ Փաշինյանին փողոցում տեսնելիս ինչու են ասում դավաճան, իրեր նետում վրան․ որովհետև նա այդ կատաղության առիթն է, և ստորացման դեմք է։ Ու չենք կարողանում առաջ նայել, ապագա պլանավորել, քանի նա կա ու նույն դիրքին է։

Խմբագիր Փաշինյանն ասում է՝ «Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից, եթե Սահակաշվիլին մնա»։ Այս կանխագուշակումը իր տարբերակում ավելի շատ աշխատեց։ Վրաստանը տարածքային առումով կորցրեց այն, ինչ կորցրեց 5-օրյա պատերազմի ժամանակ։ Հայաստանը Նիկոլի մնալուց հետո կորցրել է շուրջ 150 քառակուսի կիլոմետր ու շարունակում է տալ, դեռ վերջը չի երևում։ Նիկոլը Սահակաշվիլուն կոչ էր անում հեռանալ, այն դեպքում, երբ Վրաստանը տվել էր 175 զոհ։ Նիկոլը տվել է մոտ 5 հազար զոհ։ Միայն սեպտեմբերյան բախումներից հետո ավելի շատ զոհ տվեց, քան Վրաստանը 5-օրյա պատերազմի ժամանակ։ 224 զոհ ենք տվել։ 5 հազարից ավելի զոհ տվածը 175 զոհ տվածին կոչ էր անում հեռանալ, իսկ ինքը մնում է։

Փախուստի մեջ գտնվող Փաշինյանը գրում էր՝ Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է։ Մեզ մոտ պատերազմից հետո անընդհատ ասում են՝ Ադրբեջանի հետ արժանապատիվ հարաբերություն չես կարող կառուցել, որովհետև դու ես ստորագրել ստորացուցիչ կապիտուլյացիան, դու ծնկի ես եկել, քեզ ծաղրել է Ալիևը ուղիղ եթերում, ամբողջ Ադրբեջանը քեզ ծաղրում է, ու քո պատճառով ձեռ է առնում մեզ, հայերիս, որ դու դեռ այդ աթոռին ես։ Ակնհայտ է, որ չես կարողանալու նորմալ բան բանակցել։ Ամեն անգամ քո ու Ալիևի նոր լուսանկարները տեսնելիս, ժողովրդի հոգիներն տակնուվրա է լինում։ Էլ չեմ ասում այլ պետությունների հետ հարաբերությունների մասին։ Հայաստանը Փաշինյան վարչապետով, պարտության սիմվոլ է, ուր էլ գնում է, հարգանք չի կարող ունենալ, բոլորը կամ կարեկցում են, կամ խնդում։ Ի վերջո, մեր, հայ ազգի վրա են խնդում, ու ավելի շատ ոչ թե պարտության, այլ որ դեռ հանդուրժել ենք, էլ չեմ ասում, մեղա մեղա, գնացել 2021-ին էդքանից հետո ընտրել, որը, ի միջի այլոց, չարեցին վրացիները։

2009 թվականի Նիկոլը Վրաստանի մասին գրում է, թե իշխանությունը ուզում է ձերբակալություններով իբր կանխել իշխանափոխությունը։ 2021 թվականին ինքն էլ ամեն գնով պահեց իշխանությունը, 2022-ին պահեց ձերբակալություններով-բանով, բայց արդյո՞ք դրանով չբարդացրեց իր վիճակը։ Ի վերջո, Սահակաշվիլին գնաց չէ՞, մեկ է՝ գնաց։ Ու գնաց՝ հենց պատերազմի արդյունքի պատճառով։ Վրաստանը հիմա շնչելու շանս ունի, այսօր ռուս-վրացական հարաբերությունները արդեն սկսում են շնչել, ռուս-ուկրաինական պատերազմից հետո ավելի շատ ռուս Վրաստան է գնացել, քան Հայաստան, Վրաստանը չի միանում հակառուսական պատժամիջոցների, չի բացում այսպես ասած՝ երկրորդ ֆրոնտը, որովհետև ինքնուրույն է, հասկացել է, մեկա անգամ արդեն մեջով անցել են, ու խելքի են եկել, ի տարբերություն մեզ։ Վրաստանը շանս ունի, մենք ունե՞նք։

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կառճչած աթոռին, որովհետև նա աչքի առաջ ունի Սաակաշվիլու օրինակը։ Նայեք այն կադրերը, որ համացանցում հայտնվում են Սահակաշվիլին բանտի հիվանդանոցում, կիսախելագար վիճակում։ Նիկոլը ունի այդքան խելք, որ որոշի ինչ անի Սահակաշվիլու օրը չընկնելու համար, բայց հարց է՝ պետությանը ապրելու, շնչելու շանս կտա՞։ Նիկոլն ասում է՝ ինձ ժողովուրդն է ընտրել, ժողովուրդն է որոշելու։ Իսկ ո՞վ էր ընտրել Սաակաշվիլուն, արդյո՞ք ժողովուրդը չէր, բա ասում էիր, ինքը՝ Սահակաշվիլին պետք է որոշի՝ հեռանա, որ ժողովուրդը շունչ կարողանա քաշել, եթե իհարկե պետականասեր է։

Կարճ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում Սահակաշվիլիի ու Վրաստանի փոխարեն գրի Նիկոլ ու Հայաստան, մեկին մեկ ճիշտ կվերաբերի այսօրվան ու կավելացներ՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի» ու կմակագրի իր անունով։ Ինքը իր հորդորը կլսեր ու հրաժարական կտար՝ եթե ունենար պետականասիրություն։ Բայց կանի՞։ Նա հստակ գիտակցում է իր արածի ծանրությունը, դա երևում է իր հոդվածից։ Աշխարհը շատ է տեսել պոպուլիստ առաջնորդների, հատկապես՝ վերջին 15 տարիներին, աշխարհը շատ է տեսել արկածախնդիրների, տեսել է դավաճանների, տեսել է ծախու ղեկավարների, թշնամու գործակալ ղեկավարների․ բայց աշխարհում մեկ հոգի է եղել, որ իր երկրի մասին ասի՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ վարչապետ երկիրը չի ունենա։ Դա եղել է Փաշինյանը։ Նա գիտակցում է իր արածը, գիտակցում է ինչ պիտի անի ու ինչի համար ու որ չի անում, դա արդեն հանցագործություն է, պետության ու իրեն ընտրած ժողովրդի հանդեպ։

yerevan.today