ՌԴ-ի հետ համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնանք, բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն. Ոսկանյան
Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին:
«Բաքվի բարբարոսական վարչախմբի տելեգրամյան ալիքների կողմից տարածվել է տեսանյութ, համաձայն որի, ի պատասխան Հայաստան-Արցախ ճանապարհի կամրջի մոտակայքում թշնամու տեղադրած «անցակետի», Արցախի Հանրապետությունից բռնազավթված Շուշի քաղաքի մերձակայքում ռուս քաղաղապահներն արգելափակել են բաշիբոզուկների շարժը։
Սա ուղղակի ցույցիչ է այն բանի, որ ռուսական կողմը շահագրգիռ է Հայաստանի և Արցախի միջև անարգել հաղորդակցությամբ և փորձում է իրական հակաքայլեր ձեռնարկել։
Հաշվի առնելով սա, այս հարցում հայկական կողմերը ևս Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակի համաձայնեցմամբ պետք է ուժային քայլերի գնան, որովհետև բարբարոսները հասկանում են միայն ուժի լեզուն։
Դա, դիցուք, կարող է լինել թշնամական բաշիբոզուկների «անցակետը» հատուկ գործողությամբ հոդս ցնդեցնելը, որից հետո ռուս խաղաղապահներն արագորեն կարող են անցնել իրենց անմիջական խնդրի կատարմանն, այն է՝ կողմերի միջև թույլ չտալ բախում և ուղղակիորեն իրականացնել խաղաղապահ առաքելություն արդեն իսկ առանց «անցակետ» ճանապարհի այդ և մնացյալ հատվածներում»,- գրել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...