«Չեմ իջնելու ԱԺ ամբիոնից»․ Թագուհի Թովմասյանն ակցիա է անում
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է անում եւ չի իջնելու ամբիոնից։
Պատգամավորի խոսքով՝ երեք օր շարունակ Կառավարության կատարողականի ժամանակ իշխանությունը խաբեությամբ է զբաղված։
«Չեմ իջնելու ամբիոնից, թույլ չեմ տալու, որ երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը եւ հայ ժողովրդի պատմությունը։ Բավական է , սթափվեք եւ հասկացեք ձեր պատասխանատվության աստիճանը։ Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ՝ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- ասաց Թովմասյանը։
«Հիմա սրա իմաստը ո՞րն է, որ անվտանգությունը ձեզ ուղեկցի դուրս ու լուսանկար լինի՞։ Ձեր արածը ո՞նց եք բացատրելու՝ հատկապես որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ։ Ես չեմ եկել ձեր հետ վիճելու ։ Լքեք դահլիճն արագ»,- հորդորեց Ալեն Սիմոնյանը։
Թագուհի Թովմասյանի ակցիային միացան նաեւ ընդդիմադիր այլ պատգամավորներ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...