Ցողունային բջիջների միջոցով հաջողվել է վերականգնել տեսողությունը
Մեծ Բրիտանիայի բժիշկներին հաջողվել է ցողունային բջիջների միջոցով վերականգնել հիվանդի տեսողությունը:
38-ամյա Ռասսել Տերնբուլը կորցրել էր մեկ աչքի տեսողությունն այն ժամանակ, երբ փորձել էր բաժանել կռիվը: Կռվող մարդկանցից մեկը ռասսելի աջ աչքին ամոնիակի լուծույթ էր շփել, ինչի հետևանքով աչքի եղջերաթաղանթը վնասվել էր:
Բուժման ընթացքում բժիշկները հիվանդի առողջ աչքից հանեցին եղջերաթաղանթի մեկ քառակուսի միլիմետր մակերեսով մասնիկ, որը ցողունային բջիջներ էր պարունակում: Այնուհետև այդ մասնիկը լաբորատորիայում մեծացրեցին 400 անգամ:
Դրանից հետո վնասված աչքի եղջերաթաղանթը փոխարինվեց լաբորատորիայում ստացված հյուսվածքով: Հիվանդի խոսքերով վիրահատությունն անցել է շատ հաջող և հիվանդը կարողացել է նորից տեսնել:
8 հիվանդ` ներառյալ Տերնբուլը, կատարել են նմանօրինակ վիրահատություններ, ինչից հետո 5 հիվանդի տեսողության սրությունը բարելավվել էր:
Վիրաբույժը նշում է, որ եղջերաթաղանթի վնասման պատճառով տարեկան մոտ 8 միլիոն մարդ կորցնում է տեսողությունը: Այս նոր մեթոդը հնարավորություն կտա օգնել այդ մարդկանց առանց դեղորայքային երկարատև բուժման:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում