Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել. Գառնիկ Դանիելյան
Գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո համայնք. Կոլորիտային այս գյուղի բնակիչների հետ զրույցներում արձանագրեցինք մի շարք կենսական խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, ինչի արդյունքում բնակիչները չեն կարողանում մթերել կաթը՝ զրկվելով ապրուստի միջոցից։
Նույն խնդրով պայմանավորված՝ ուսուցիչները չեն կարողանում հասնել գյուղի դպրոցներ, ինչից էլ տուժում է դասապրոցեսը։
Գյուղում մշտական ջրի խնդիր կա։
էլեկտրականությունը տատանումներով է աշխատում։
Ամենից զավեշտալին այն է, որ մայրաքաղաքում քանդում են նոր ասֆալտապատած փողոցները, նորը կառուցում, իսկ այսպիսի համայնքները տարիներով մնում են անտեսված՝ առանց ասֆալտապատման և խճապատման։
Ինչպես Հակո Համայնքում, այնպես էլ՝ Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել, մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց կենսական կարիքները»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...