Ինչ ճակատագրի կարժանանա Հռոմի ստատուտը
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները սառեցնեն Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ մինչ այս պահը դիվանագիտական խողովակներով չեն կարողացել համոզել Մոսկվային, որ դրա վավերացումն իրենց եւ հատկապես Պուտինի դեմ չէ։ Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունն ունի 3 ամիս՝ ստատուտի վավերացման հարցն ԱԺ ուղարկելու համար։
Մինչ այս պահը չի ուղարկվել։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, եւ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել միջազգային դատարանում, այլեւ պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ ընդամենը վերջերս միջազգային դատարանը Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ որոշումից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներից հնչեցին կոշտ արձագանքներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...