300 հազար եվրո՝ աննախադեպ ծրագրի համար
Կովկասի բնության հիմնադրամի, Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի և Շրջակա միջավայրի նախարարության միջև աննախադեպ համագործակցության մեկնարկն է տրվել։
Բույսերի մոնիթորինգի հնգամյա ծրագրի շրջանակում ՇՄՆ կազմում գտնվող 4 ԲՀՊՏ-ներում կիրականացվեն դաշտային հետազոտություններ։ Ծրագիրը ֆինանսավորում է Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ ՝ աշխատանքների համար հատկացնելով 300 հազար եվրո։ Ծրագրի շրջանակում բուսաբանության ինստիտուտի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար CNF-ի կողմից նվիրաբերվել են նաև 11 համակարգիչներ և Ռենո Դասթեր ավտոմեքենա։
Հնգամյա ծրագրի ներկայացման միջոցառմանը մասնակցել են ՇՄՆ փոխնախարար Արամ Մեյմարյանը, պաշտոնատար անձինք ու ներկայացուցիչներ ԲՀՊՏ-ներից, նվիրաբերության պայմանագիրը ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։ Համագործակցության հուշագիր է ստորագրվել նաև ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի միջև՝ բույսերի կենսաբազմազանության համատեղ մոնիթորիգի իրականացման նպատակով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...