Հոգեհանգստյան կարգ է մատուցվել հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
Ապրիլի 16-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում՝ Սուրբ Պատարագի ավարտից հետո, կատարվեց հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով օրերս սահմանային գոտում տեղ գտած ցավալի միջադեպին, հրավիրեց եկեղեցականաց դասին և ներկա հավատացյալ ժողովրդին աղոթք բարձրացնել նահատակված քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորականների շուտափույթ ապաքինման համար։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...