Պռոշյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել մեքենայի պայթյուն
Ապրիլի 14-ին, ժամը 00:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ նկատվում է ծուխ:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ Պռոշյան գյուղի սկզբնամասում, «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա. Ք., ծնված 1990 թ․) տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ: Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մ սահել մոտակա ձորակը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է սրահը՝ մասամբ: Վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...