Կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ գարնանը կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն, սակայն, մեր տեղեկություններով, գոնե մինչեւ 2019 թ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմնա իր պոստում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, կրկին դեսպան (անգամ Ֆրանսիայի) դառնալն այնքան էլ նրա սրտով չէ:
Բացի այն, որ Սերգեյ Լավրովը մեկ տարի առաջ հայաստանյան կողմին հորդորել է` երբեմնի ՌԴ քաղաքացի Նալբանդյանին (նա ՀՀ քաղաքացի է դարձել ԱԳ նախարար դառնալու «նախօրյակին») թողնել իր պոստում, իսկ տարիներ առաջ Եգիպտոսում ՀՀ հավատարմատար Նալբանդյանի համար ՀՀ իշխանություններին էր դիմել Եվգենի Պրիմակովը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր մերժել նրան արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչում տալը։
Այս անգամ էլ Նալբանդյանը գտել է մեկ տարի ավել ԱԳ նախարար մնալու էլիքսիրը. 2019-ի աշնանը Հայաստանում կկազմակերպվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, եւ քանի որ ժողովի «ալմա-մատերն» ինքն է, ինքն էլ պետք է իրականացնի։ Ի դեպ, ֆրանսիական կողմը ցանկացել էր այլ քաղաքում համաժողովն անել, բայց Նալբանդյանը պնդել է Երեւանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ ընդամենը 2 տարի առաջ` դարձյալ աշնանը, Երեւանում կրկին Ֆրանկոֆոնիայի համաժողով էր անցկացվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...