Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները երկար տարիներ է` աշխատում ու սովորում են ծանր պայմաններում: Դպրոցը շուտով փուլ կգա։ Շինությունը վթարայնության 4–րդ աստիճան ունի: Հատակը, տանիքը, պատերը քանդուքարափ վիճակում են։
«Անզեն աչքով էլ երեւում է, որ դպրոցը շատ խնդիրներ ունի թե՛ շենքի ներսից, եւ թե՛ դրսից»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը։
5 տարի դպրոցում սանհանգույց չի եղել, աշակերտներն օգտվել են բակում գտնվող զուգարանից։ Այս խնդիրը, սակայն կարգավորվել է՝ գումարը մի կերպ են հայթայթել՝ մի մասը դպրոցի բյուջեից, մյուս մասն էլ գյուղապետարանն է օգնության հասել։
Դասասենյակները երկրաշարժից հետո մինչեւ օրս ջեռուցվում են հեղուկ վառելիքով: Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Աշխատում են դասարաններում ապահովել պահանջվող 18 աստիճան ջերմությունը, թեեւ շենքի հյուսիսային հատվածներում 16 աստիճանը չի գերազանցում: Արեւային օրերին դասասենյակներում ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 24 աստիճան: Պատուհաններն էլ մի քանի շերտ պոլիէթիլենային ծածկով փակել են, որ քամին չսողոսկի դասասենյակներ։ Կրթօջախում մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել, սակայն, խնդիրը դրանով չի կարգավորվել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...