Դա Փաշինյանն է ասել․ արդյո՞ք դուք աշխատել եք ամենավարկաբեկված ինստիտուտում
Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովում հերթական նիստն է մեկնարկել։
Այժմ քննարկում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած ՄԻՊ թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ընտրության հարցը։
«Տիկին Մանասյան, Դուք տարիներ շարունակ աշխատել եք Սահմանադրական դատարանում։ Եղել եք ՍԴ նախագահի խորհրդական, նախագահի ավագ խորհրդական։ 2013 թվականից մինչև 2018 թվականի մարտը աշխատել եք այնտեղ։ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետությունում ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկն է։ Հիմա ես ուզում եմ նաև Ձեր մոտեցումը հասկանալ այս ամենի վերաբերյալ, արդյո՞ք Դուք աշխատել եք Հայաստանի ամենավարկաբեկված ինստիտուտներից մեկում»,- այս մասին քիչ առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանին։
«Ես նախկինում էլ հենց ասել եմ, որ քաղաքական հայտարարություններ չեմ մեկնաբանում, հետևաբար ընդամենը կներկայացնեմ իմ տեսակետը ՍԴ-ի գործունեության առնչությամբ։ Ես՝ որպես հանրային պաշտոնյա, նաև ՍԴ-ում աշխատած անձ, էթիկապես ճիշտ չեմ համարի պետական այլ հաստատությունների վերաբերյալ որևէ տեսակետ հնչեցնելը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ես քաղաքական գործիչ չեմ ու սիմվոլիզմին շատ մեծ դերակատարություն եմ հատկացնում։ Թե ես, թե իմ գործընկերները, կարծում եմ, ՍԴ-ում գործունեություն ծավալելու ժամանակ փորձել ենք մշակել այնպիսի ավանդույթներ, որոնք հնարավորություն կտային իրականացնել արդարադատություն»,- արձագանքեց Մանասյանը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...