Օմբուդսմենի թեկնածուի լեգիտիմությունը կարող է հարցականի տակ դրվել․ Թովմասյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Անահիտ Մանասյանի լեգիտիմությունը կարող է հարցականի տակ դրվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա մանրամասն ներկայացրեց բոլոր այն խախտումները, որոնք թույլ են տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները իր ղեկավարած հանձնաժողովի նիստում՝ թեկնածության քննարկման ժամանակ: «Առաջին իսկ րոպեից իշխող մեծամասնության պատգամավորները ագրեսիվություն ցուցաբերեցին, որը քննարկումների ժամանակ միայն ուժեղանում էր»,-ասաց նա։
Ապա նա թվարկեց պատգամավորի էթիկայի բոլոր այն նորմերը, որոնք նախատեսված են օրենքով եւ որոնք խախտվել են իշխող խմբակցության անդամների կողմից: Թովմասյանը մատնանշեց նաեւ նրանցից շատերի օգտագործած փողոցային հայհոյանքը։
«Նման այլանդակությունը շարունակվեց նաեւ հենց Մանասյանի ներկայությամբ»,-նշեց Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ նման պայմաններում ճիշտ կլիներ, որ Մանասյանը հետ կանչեր իր թեկնածությունը։ Այնուամենայնիվ, Մանասյանը դա չարեց։ «Եվ այստեղ միանգամայն արդարացի կարող է բարձրաձայնվել լեգիտիմության հարցը։ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն ունի վստահության շատ բարձր աստիճան, եւ ես ցավում եմ, որ նման միջադեպերը կարող են ստվերել այդ ինստիտուտի հեղինակությունը»,-նշեց պատգամավորը։
Նա Մանասյանին հորդորեց կոնկրետ հասցեական գնահատականներ տալ առնվազն այն դեպքերում, երբ սպառնալիքներ ու վիրավորանքներ են հնչում իր ներկայությամբ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...