Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Սակագների բարձրացումով այլևս չեն բավարարվում

 

Անկախ հանգամանքներից՝ հանրային ծառայությունների սակագները Հայաստանում նվազելու հատկություն չունեն։ Դրանք միայն բարձրանում են, չնայած ժամանակին այսօրվա իշխանության ներկայացուցիչները, իրենց ղեկավարի գլխավորությամբ, այլ բան էին խոստանում սպառողներին։ Ինչպես շատ դեպքերում, դրանք էլ ասացին, անցան գնացին։ Հանրային ծառայությունների սակագներն այս ընթացքում միայն բարձրացրել են։ Բայց սակագների բարձրացումով այլևս չեն բավարարվում։ Հիմա էլ անցել են հարակից ծառայությունների թանկացմանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հերթական անակնկալը մատուցել սպառողներին։ Այս անգամ ոչ թե սակագներն ավելացնելու, ինչը սովորաբար անում է, այլ էլեկտրական ցանցին նոր բաժանորդների միացման վճարները բարձրացնելու միջոցով։

Ապրիլի 1-ից բաժանորդ դառնալու համար ցանցին միանալը որոշել են կտրուկ թանկացնել։ Այն էլ, ոչ թե տոկոսներով կամ տասնյակ տոկոսներով, այլ անգամներով։

Տոկոսներով արդեն չեն բավարարվում, որոշել են միանգամից 2-3, առանձին դեպքերում՝ ընդհուպ 4-5 անգամով բարձրացնել միացման վճարները։ Այսուհետ, եթե սպառողը, այդ թվում՝ քաղաքացին, ուզում է իր բնակարան հոսանք քաշել, ստիպված է լինելու մի քանի անգամ ավել վճարել դրա համար, քան վճարում էր նախկինում։ Նախկինում եթե վճարում էր, ենթադրենք՝ մի քանի տասնյակ հազար դրամ, այսուհետ կվճարի հարյուր հազարներով։

Պատճառաբանում են, թե նոր բաժանորդները պետք է խնդիրներ չստեղծեն գործողների համար և նրանց ֆինանսական բեռը չավելացնեն։ Տպավորություն է, որ մինչև հիմա խնդիրներ չէին ստեղծում, հիմա հանկարծ անգամներով ստեղծեցին։

Էլեկտրական ցանցին միացող նոր բաժանորդները մինչև հիմա վճարում էին միացման գնի մի մասը։ Մյուս մասը վճարում էր ցանցը, հետո տարիների ընթացքում հետ էր վերադարձնում ներդրումների միջոցով։

Սա, բնականաբար, ինքնանպատակ չէ։ Դրանով թեթևացվում է համակարգին միացող նոր սպառողների ֆինանսական բեռը։ Այլ հարց, թե այն որքանով է արդարացված, բայց կարևոր խնդիր է լուծում՝ կիսում է համակարգին միացող նոր սպառողների, այդ թվում՝ անապահով սպառողների ֆինանսական բեռը։

Մեկուկես տասնամյակ միացման այս վճարները մոռացել են փոխել։ Հիմա որոշել են, որ պետք է փոխեն։ Այն է, ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից։

«2008 թվականին հարաբերությունը եղել է այսպես, որ իր միացման վրա ծախսվող գումարի 50 տոկոսը բաժանորդն է փոխհատուցում, մնացած 50 տոկոսը ՀԷՑ-ը կատարում է ներդրումային ծրագրից, մնացած բոլոր բաժանորդներն այդ ներդրումային ծրագիրը փոխհատուցում են: Այսօր իրավիճակը փոխվել էր ու դարձել էր, որ նոր միացող բաժանորդն ընդամենը 10 տոկոսն էր փոխհատուցում, իսկ ներդրումների 90 տոկոսը գործող բաժանորդներն էին փոխհատուցում: Հիմա բալանս է վերականգնվել»,-միացման վճարները կտրուկ բարձրացնելու որոշումն այսպես է արդարացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Ստացվում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը կոչված է պաշտպանելու սպառողների շահերը, այսքան տարի ոտնահարել է, անտարբերությամբ հետևել է, ոչինչ չի արել անարդարությունը վերացնելու, սակագնի վրա այդ հատվածից թելադրված ֆինանսական ճնշումը թուլացնելու, գործող սպառողներին պաշտպանելու համար ու հիմա հանկարծ հիշել է այդ մասին։

Հանձնաժողովի այս որոշումն անակնկալի է բերել հատկապես կառուցապատողներին։ Մինչ այդ նրանք յուրաքանչյուր նոր կառուցված բնակարանի հոսանքի միացման համար վճարում էին շուրջ 200 հազար դրամ, այսուհետ կվճարեն առնվազն 600 հազար դրամ։ Սա լրացուցիչ բավական մեծ ֆինանսական բեռ է ենթադրում։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հաշվարկներով, դրանով 1 քառակուսի մետր բնակարանի գինը 15-20 դոլարով բարձրանում է։ Այսինքն՝ դրա հետևանքով բնակարաններն այդքանով թանկանում են, ու այդ գինն իրականում էլի վճարելու է քաղաքացին։

«Կառուցապատողը բնակարանը վաճառում է, և միևնույն է, այդ գումարը հետ է ստանալու»,- կառուցապատողներին հանգստացնում է Հանձնաժողովի նախագահը։

Ոչինչ, որ տուժողն էլի քաղաքացին ու սպառողն է լինելու, ոչ միայն նորակառույց շենքերի, այլև ընդհանրապես, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի, որտեղ առանց այդ էլ սոցիալական խնդիրներն ավելի են սրված։

Համարենք, որ այս ամենի մեջ իսկապես խնդիր կա։ Բայց ինչպե՞ս կարելի է այդպես կտրուկ միանգամից ավելացնել բաժանորդի ֆինանսական բեռը և քաղաքացուն, նաև մյուս սպառողներին կանգնեցնել նման փաստի առաջ։

Եթե կա խնդիր, ապա գոնե պետք է փորձել այն աստիճանաբար լուծել, ժամանակի ընթացքում, և ոչ թե այդպես միանգամից՝ առանց ծանր ու թեթև անելու և հաշվի առնելու դրա հետ կապված բարդությունները։ Տարիներ շարունակ անտարբերության են մատնել, թողել ինքնահոսի, հիմա որոշել են նման կտրուկ ձևով բարձրացնել վճարները, իբր արդարությունն են վերականգնում։

Էլի վերականգնեք, բայց վերականգնելուց առաջ արժեր մի քիչ մտածել։

Հանձնաժողովի նախագահն ասում է՝ մեկ տարի է՝ քննարկում ենք հարցը։ Զարմանալի է, որ մեկ տարի քննարկելուց հետո հանգել են այսքան անտրամաբանական որոշման։

Կարելի էր, չէ՞, գոնե մի քանի տարվա ընթացքում փորձել դա անել։ Այսքան տարի, եթե դրանից համակարգը չի կործանվել, այդ մի քանի տարում էլ հաստատ չէր կործանվի։

Բայց չէ, որոշել են, որ բեռը միանգամից պիտի ավելացնեն ու բոլորի վրա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն օրինակ է գտել այն արդարացնելու համար։ Ասում է՝ կան առանձնատներ, որոնց հոսանքի միացումը ցանցի վրա երբեմն միլիարդներ է արժենում։ Եթե մարդը կարող է իրեն թույլ տալ միլիոնավոր դոլարներ ծախսել առանձնատուն կառուցելու համար, թող բարի լինի վճարել նաև ցանցին դրա միացման թեկուզ և ամբողջ գումարը։ Բայց որտեղի՞ց պիտի այդքան գումար վճարի այն գյուղացին կամ քաղաքացին, որը մի կերպ կարողացել է մի փոքր բնակելի տուն կառուցել ու հիմա էլեկտրական ցանցին միանալու համար ստիպված պիտի լինի 1 կամ 2 մլրդ դրամ վճարել, որպեսզի հոսանք ունենա։

Կարող էին, չէ՞, տարբերակված մոտեցումներ կիրառել։ Բայց որոշել են բոլորին՝ և՛ ունեցողին, և՛ չունեցողին, դնել նույն կաթսայի մեջ, ինչ է թե՝ իրենց նեղություն չտան ու մի քիչ մտածեն չունևորների մասին։

Աղբյուրը` 168.am