Մանրամասներ՝ ՔՊ երեք ժամանոց փակ նիստից
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ ֆրակցիայի փակ նիստ է արել, որի ժամանակ քննարկվել են վաղը մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգային հարցերը: Նիստը տեւել է մոտ երեք ժամ:
Ժամանակի առյուծի բաժինը ՔՊ-ականները նվիրել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության հարցին:ՔՊ-ում միակարծիք չեն եղել՝ զրկել, թե չզրկել ընդդիմադիրին: Ոմանք հակված են եղել Սահակյանին ներել՝ փաստարկելով, որ այդպիսով հանրության վրդովմունքը կզսպեն՝ իշխանականների մասնակցությամբ աղմկահարույց վերջին դեպքերի կապակցությամբ: Սակայն ՔՊ մեր աղբյուրը նկատեց, որ այդ տեսակետի կողմնակիցներն ավելի շատ «բոչկա էին գլորում» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ եթե վերջինին չենք պատժում, ապա ընդդիմադիրին էլ պետք ներել: Սակայն քաղաքական որոշումն ի սկզբանե ընդունված է եղել եւ Սահակյանը կզրկվի անձեռնմխելիությունից:
Մեզ ասացին,որ Ալեն Սիմոնյանն, ընդունելով թիմակիցների ակնարկը, կիսվել է իր հետ կապված վերջին միջադեպի մասին, խոստովանել, որ միգուցե չպետք է տրվեր էմոցիաներին։ Խորհուրդ է տվել կուսակիցներին իր պես չտրվել սադրանքներին՝ հասկացնելով, որ ով էլ լիներ իր փոխարեն նույնը կաներ։ Ի դեպ, ի հեճուկս տարածված լուրերի, խմբակցության նիստում որեւէ մեկը ԱԺ նախագահի հրաժարականի հարց չի բարձրացրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...