Կութի գյուղապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի է բերվել
Սահմանամերձ Կութ համայնքի գյուղապետարանն ավերածություններից հետո աշխատանքային տեսքի բերեցինք: Այդ մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ներկայացնելով լուսանկարներ։
«Վարդենիս խոշորացված համայնքի Կութ վարչական շրջանի համայնքապետարանն է լուսանկարներում: Մեծ սենյակի առաստաղը բեկորների արդյունքում դարձել է «ցանց»: Թշնամու գնդակոծություններից ավերված համայնքապետարանը ո՛չ դուռ ուներ, ո՛չ լուսամուտ, ո՛չ գույք:
ՀՀ Ազգային ժողովին պատկանող գույքի և տեխնիկայի հաշվին, իմ նախաձեռնությամբ և ամիսներ տևած հետևողական նամակագրության արդյունքում գրասենյակային անհրաժեշտ պարագաները հասան Կութ (սեղան, աթոռից մինչև համակարգիչ): Պատուհանները նորոգվեցին USAID Armenia-ի կողմից, գույքը ձեռք բերվեց Ազգային ժողովից, մնաց տանիքի հարցը լուծենք... Նորոգումը՝ դեռ չեմ ասում:
Հայաստանի անվտանգությունը սկսվում է առաջնագծում բնակեցված գյուղերից: Միշտ ձեզ հետ եմ, սիրելի՛ ժողովուրդ», - գրել է պատգամավորը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...