Կարեն Անդրեասյանն իրեն բնորոշ անպատասխանատու խոսքով վիրավորել է ընտրությանը մասնակցող դատավորին․ Ալեքսանդր Ազարյան
Այսօր տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ ԲԴԽ առանձին ժամանակավոր անդամ, նախագահ Կ. Անդրեասյանը, քողարկվելով ԲԴԽ մամուլի ծառայության ներքո, փորձելով հերքել իր հրաժարականի մասին լուրը կամ հիշյալ առիթն օգտագործելով, կրկին իրեն բնորոշ փաստազերծ ու անպատասխանատու խոսքով վիրավորանք ու պիտակավորում է տվել ընտրությանը մասնակցող դատավորի հասցեին՝ այդկերպ արդեն հրապարակայնորեն ու անթույլատրելի միջամտելով ընտրություններին: Այս մասին հայտարարություն է տարածել դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը։
«Նույն կերպ խոսնակի ձեռամբ, փաստազերձ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատավորի (ների) նկատմամբ, ինքն իրեն դիտարկել է հավատ ներշնչող ու բարեփոխող եւ այլ ինքնաոգեւորող հատկանիշներով:
Պետք է արձանագրել, որ այլեւս նման վարքագիծն ունի անուղղելի պաթոլոգիկ բնույթ: Այդուհանդերձ, դատավորները կատարել են ազատ ու ճիշտ ընտրություն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ամբողջ դատական համակարգին:
Միեւնույն ժամանակ կոչ եմ անում դատավորներին անտեսել ժամանակավոր բարդությունները եւ շարունակել գործել ի շահ դատական իշխանության, դատավորների անկախության եւ պետության»,- ասվում է հայտարարությունում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...