Վիճաբանություն և ծեծկռտուք գիշերային ակումբում. երիտասարդներից մեկը օդ է կրակել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ ապրիլի 1-ին, ժամը 01.00-ին, Արշալույս գյուղի գիշերային ակումբի տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գիշերային ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր քաղաքի 30-ամյա և Տանձուտ գյուղի 32-ամյա երկու երիտասարդների միջև: Նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել իրար, իսկ 30-ամյա երիտասարդը նաև օդաճնշիչ ատրճանակով կրակել է օդ:
Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին երիտասարդները ներկայացել են Վաղարշապատի բաժին և տվել հաղորդումներ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ 30-ամյա արմավիրցին ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և ներկայացրել օդաճնշիչ ատրճանակը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Վաղարշապատի քննչական բաժին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...