Զինծառայողներին կարգելեն հանդես գալ հրապարակային կոչերով կամ հայտարարություններով
Հայաստանում զինծառայողներին կարգելեն օգտագործել սմարթֆոններ ծառայություն իրականացնելիս։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Կանոնագրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 3-ին ասել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ բացառություններ կլինեն այն դեպքերում, որոնք կորոշի ինքը՝ պաշտպանության նախարարը։ Բացի այդ, կմտցվի հանրահավաքներին եւ նման այլ միջոցառումներին մասնակցության արգելք՝ կապված հանրային դժգոհության դրսեւորման հետ՝ զինվորական կամ ծառայողական այլ ձեւով։
«Զինծառայողներին կարգելվի նաեւ հանդես գալ հրապարակային կոչերով կամ հայտարարություններով՝ կապված այն հարցերի հետ, որոնք վերաբերում են զինծառայությանը, ինչպես նաեւ քաղաքական հարցերին։ Ընդ որում՝ ինչպես անձնական, այնպես էլ կոլեկտիվ ձեւաչափով»,- ասել է Սարգսյանը։
Բացի այդ, զինվորականները, առանց իրենցից բարձր կանգնած ղեկավարության թույլտվության, իրավունք չեն ունենա տեղեկացնել եւ քննարկել տվյալներ ծառայության մասին, հրապարակել տեսանյութեր ու լուսանկարներ ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ ինտերնետում։
Մեկ այլ նորամուծություն վերաբերում է պայմանագրային զինծառայողներին։ Նրանք հնարավորություն կստանան ծառայելու մինչեւ 10 տարի՝ շեմային տարիքին հասնելուց հետո, պայմանագրի ամենամյա երկարացման սկզբունքով։ Միջին եւ ավագ օղակի նախկին սպաները եւս կստանան ծառայության վերադառնալու հնարավորություն՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունն ստացավ մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...