Օնիկ Գասպարյանին կրկին կկանչեն քննիչ հանձնաժողով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական իշխանական հանձնաժողովն ապրիլին հերթական նիստն է անելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չի բացառվում՝ ԳՇ նախկին պետ ՕՆիկ Գասպարյանին կրկին հրավիրեն հանձնաժողով:
Վերջինս մարտի 16-ին եւ մարտի 20-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, ինչից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին, ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցել է ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ-ն բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։
ՔՊ-ականներն Օնիկ Գասպարյանին որեւէ քաղաքական հարց չէին տվել, փոխարենը բերանները ջուր առած 5 ժամ լսել էին Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել էին որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված՝ ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում, եւ այլն:
Հավանաբար, Օնիկ Գասպարյանի պատասխանները դուր են եկել ՔՊ-ականներին, եւ որոշել են նորից նրան կանչել քննիչ հանձնաժողով, լսել շարունակությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...