«Գոլդ» համարանիշները կդրվեն աճուրդի
Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոխել ավտոմեքենաների այսպես կոչված «գոլդ» համարանիշների տրամադրման կարգը։ Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» գործող օրենքով նախատեսված է հաշվառման համարանիշների 3 տեսակ՝ հերթական, ցանկալի, մեծ պահանջարկ ունեցող:
Հերթական համարանիշերը հատկացվում են պետական տուրքի վճարման դիմաց, իսկ վերջին երկուսը` 36 000- 8.000.000 դրամով` կախված համարանիշի տառային և թվային համադրություններից։
Նախագծով առաջարկվում է նախատեսել, նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։
Աճուրդի մեկնարկային գներն ու անցկացման կարգը, նախագծի ընդունման դեպքում սահմանելու է կառավարությունը։
Ընդունվել ու դեպքում նոր օրենքն իրավական ուժ կստանա պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...