Անի համայնքում իշխանությունն իր վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի օգտին ձայներ հավաքելուն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Շիրակի մարզի Անի համայնքում կիրակի օրը սպասվող ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը թեժ է: Շիրակի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանությունն այս օրերին իր ողջ վարչական ռեսուրսներն ուղղել է իր թեկնածուի՝ համայնքապետի գործող ԺՊ Արման Սարիբեկյանի օգտին ձայներ հավաքելու համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մարզի դատախազության, քննչականի ու քաղաքապետարանի աշխատակիցներն այս օրերին զբաղված են ՔՊ-ական թեկնածուի օգտին ձայներ բերելով. «Այստեղի բոլոր պետական պաշտոնյաներին հստակ ցուցում է տրված՝ ամեն մեկն իր կողմից ձայն ապահովի իշխանության թեկնածուի օգտին: Միակ տարբերակը, որ հստակ գիտեմ՝ հակառակն է եղել, մարզի ոստիկանապետն է, որը ժողով է արել ու հրահանգել է՝ ոչ մի կերպ չխառնվել, մյուսները՝ դատախազության ու քննչականի ներկայացուցիչները, աշխատում են իշխանության օգտին, քաղաքապետարանից նույնպես ներգրավվել են մարդիկ:
Այստեղ ավելի շատ խնդիրը ոչ թե իրենց թեկնածուին անցկացնելն է, այլ գոնե ընտրություններին մասնակցություն ապահովելը, քանի որ քաղաքացիների համար մեկ են ՏԻՄ ընտրությունները. հիմա ավելի կարեւոր հարցեր կան, պետության կորստի առաջ ենք կանգնած»,-ասաց Շիրակից մեր զրուցակիցը:
Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին անգամ ԱԺ նիստերի օրերին շրջում են Անիում ու իրենց թեկնածուի քարոզարշավն անում»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...