Արևմուտքից «հյուրեր» են սպասվում
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում արևմտյան մեծ պատվիրակության այց է նախատեսվում տարածաշրջան։ Տվյալ դեպքում խոսքը ԱՄՆ Պետդեպի՝ հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչների մասին է, որոնք նախատեսում են բավականին ներկայացուցչական կազմով այցելել Երևան և Բաքու։ Մեր տեղեկություններով, այցի բուն նպատակն է հենց տեղում հասկանալ ընթացիկ պատկերը և տիրող ընդհանուր իրավիճակը։
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներկայացրած զեկույցները, և Պետդեպում նպատակահարմար են գտել հենց առաջին ձեռքից հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Թերթի տեղեկություններով, նախատեսվում է տեղում փորձել գտնել լուծումներ և, կախված իրավիճակից, հետագա բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ այցն առաջին հերթին Վաշինգտոնի համար կարևոր է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման, սեփական դիրքերի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ դիտորդներին, այսպես ասած, հավելյալ «քարտ-բլանշ» տալու տեսակետից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...