ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են մինչեւ ապրիլի 1-ն ազատվել iPhone-ներից. «Коммерсантъ»
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են ազատվել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններից, գրում է «Коммерсантъ»-ը։
Հոդվածում նշվում է, որ նախագահի աշխատակազմն արդեն ստացել է, իսկ տարածաշրջանի պաշտոնյաները շուտով կստանան առաջարկություններ՝ կապված ամերիկյան սմարթֆոններն այլ օպերացիոն համակարգով հեռախոսներով փոխարինելու հետ։
Մարտին Մերձմոսկովյան մարզում տեղի ունեցած սեմինարի ժամանակ պաշտոնյաներին ասել են, որ ապրիլի սկզբին պետք է ազատվել iPhone-ներից։
«iPhone-ին վերջ: Կամ դեն նետեք, կամ տվեք երեխաներին: Բոլորը պետք է դա անեն մարտին»,- թերթին ասել է սեմինարի մասնակիցներից մեկը:
«Коммерсантъ»-ի մեկ այլ զրուցակից հայտնել է, որ կառույցի աշխատակիցները քննարկել են արգելքի անհրաժեշտությունը, սակայն վերջնական որոշումը կայացրել է վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, որը որոշել է մինչեւ ապրիլի 1-ն ազատվել ամերիկյան սմարթֆոններից։
Թերթի զրուցակիցները նշել են, որ այդ միջոցները ձեռնարկվում են անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ Apple-ի արտադրանքն «այլ սմարթֆոնների համեմատ ավելի է ենթակա կոտրման եւ լրտեսության՝ արեւմտյան մասնագետների կողմից»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...